ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գողության դրդչության մեղադրանքն ապացուցված չէ. դատարանն արդարացրել է երկու ամբաստանյալներից մեկին

04.02.2018 11:05 ԻՐԱՎՈՒՆՔ
Գողության դրդչության մեղադրանքն ապացուցված չէ. դատարանն արդարացրել է երկու ամբաստանյալներից մեկին

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մ.Հարությունյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է Աշոտ Թորոսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողությանը դրդելը, մեղադրանքում և արդարացրել նրան` նրա կողմից հանցանքի կատարումն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

2 ամիս՝ դատարանների ծանրաբեռնվածության հարցը լուծելու համար

Դատարանը հաստատված է համարել, որ Աշոտ Թորոսյանը մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Սևան քաղաքի բնակիչ Սամվել Մելքոնյանի հետ, 2015 թվականի մայիսին Անուշավան Ավետիսյանի՝ գործով մյուս ամբաստանյալի, հետ հյուրընկալված լինելով Սամվել Մելքոնյանի տանը և հաստատապես իմանալով, որ վերջինիս բնակարանի 2-րդ հարկում գտնվող հյուրասենյակի պատի մեջ հավաքված դարակաշարի վրա կոնյակների և ծխախոտի հավաքածու կա, առաջարկել է Սամվել Մելքոնյանին, որպեսզի նա իր հավաքածուի կոնյակներից բերի և միասին խմեն:

Դատարանը հաստատված չի համարել Աշոտ Թորոսյանին առաջադրված մեղադրանքի այն մասն, ըստ որի մերժում ստանալուց հետո Աշոտ Թորոսյանը Սամվել Մելքոնյանից թաքուն Անուշավան Ավետիսյանին հայտնել է Մելքոնյանի բնակարանի 2-րդ հարկում գտնվող կոնյակների հավաքածուի գտնվելու տեղի մասին, միաժամանակ նրան ասել է, որպեսզի նա այդտեղից կոնյակներ գողանա և դնի իր անձնական օգտագործման մեքենայի մեջ, Աշոտ Թորոսյանի դրդչությունից հետո Անուշավան Ավետիսյանը Սամվել Մելքոնյանից գաղտնի բարձրացել է նրա բնակարանի 2-րդ հարկ, ձեռքով քաշել, բացել է մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել հյուրասենյակ և Աշոտ Թորոսյանի մատնանշած տեղից՝ հյուրասենյակի պատի մեջ հավաքված դարակաշարի վրայից, գաղտնի հափշտակել է զգալի չափերի հասնող՝ ընդհանուր շուրջ 140.000 ՀՀ դրամ արժողությամբ, թվով 4 հատ ԽՍՀՄ արտադրության կոնյակներ, որոնք տեղափոխել է Ա.Թորոսյանի ավտոմեքենայի մեջ, որից հետո այդ մասին տեղեկացրել է վերջինիս:

Մասնավորապես, դատարանը հակառակի ողջամիտ հավանականությունը բացառող հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով ապացուցված չի համարել, որ ամբաստանյալ Ա.Թորոսյանը կատարել է իրեն մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցանքը:

Ըստ դատարանի վերլուծության, չկա ապացույցների բավարար համակցություն, որպեսզի հաղթահարվի անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ ձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն անձի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև հաստատվի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն տա այդ մասով կայացնել հիմնավորված և պատճառաբանված մեղադրական դատավճիռ:

Մասնավորապես, դատաքննությամբ հետազոտված ապացույցներից ամբաստանյալ Ա.Թորոսյանի մեղավորության մասին վկայում է միայն մյուս ամբաստանյալի՝ Ա.Ավետիսյանի, նախաքննության ընթացքում որպես կասկածյալ տված ցուցմունքը, որը Ա.Թորոսյանի գործողությունների մասով հնարավոր չէ ստուգել այլ ապացույցների բավարար համակցությամբ: Բացի այդ, դատարանի եզրահանգմամբ, այն մյուս ապացույցների համակցությամբ ըստ էության հերքվում է և կասկած է հարուցում:

Բացահայտվել են գողության, խարդախության, խուլիգանության դեպքեր. ոստիկանություն

Եղած ապացույցները թույլ չեն տալիս պարզել ապացուցման առարկա հանդիսացող հանգամանքները անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ և այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում:

Հետևաբար Ա.Թորոսյանին առաջադրված մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չեն փարատվել, դատարանը մեկնաբանել է հօգուտ ամբաստանյալ Ա.Թորոսյանի: Տվյալ պարագայում սպառված են նաև նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, նշվում է դատարանի պատճառաբանություններում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА