ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի ՊԲ հրամանատարը ՀՀ ԱԺ պատվիրակությանը ներկայացրել է շփման գծում տիրող վիճակը

04.02.2018 14:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի ՊԲ հրամանատարը ՀՀ ԱԺ պատվիրակությանը ներկայացրել է շփման գծում տիրող վիճակը

Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հանդիպել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:

Շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ` արձակելով ավելի քան 3000 կրակոց

Հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը համառոտ ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը, զորամասերում և բանակային առաջնագծում կատարված և կատարվող գործընթացները, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլն:

Այնուհետև Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА