ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վենեսուելան գնահատել է իր «պետրո» կրիպտոարժույթի սկզբնական արժեքը

04.02.2018 22:45 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վենեսուելան գնահատել է իր «պետրո» կրիպտոարժույթի սկզբնական արժեքը

Վենեսուելական գաղտնարժույթի սկզբնական արժեքը կկազմի 60 դոլար մեկ «պետրոյի» դիմաց, նախնական սակարկությունների ընթացքում ընդամենը կիրացվի 38,4 միլիոն «պետրո»: Այդ մասին հայտնել է Globovision ալիքը՝ վկայակոչելով նոր արժույթի շրջանառության հաստատված պարամետրերը:

Տարադրամի փոխարժեքը Հայաստանի բանկերում

Նավթով ապահովված գաղտնարժույթի սկզբնական արժեքը վերցված է որպես վենեսուելական նավթի մեկ բարելի մոտավոր գինը, վերջնական արժեքը կորոշի շուկան:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն սեփական գաղնարժույթ ստեղծելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել է դեկտեմբերի սկզբին: Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիայի կիրառումը կօգնի հաղթահարելու երկրի ֆինանսական շրջափակումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА