ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լրագրողների ազատության ինստիտուտը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները

05.02.2018 10:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լրագրողների ազատության ինստիտուտը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները

Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը Ադրբեջանի իշխանություններին քննադատել է երկրի անկախ ԶԼՄ-ների, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների ֆեյսբուքյան էջերի վրա կատարվող հաքերային հարձակումները պատվիրելու մեջ: Այս մասին հայտնում է ադրբեջանական abzas.net-ը:

«Իսրայելն այն երկիրն է, որ կարող է իրեն թույլ տալ հետաքննություն սկսել երկրի վարչապետի, նախագահի նկատմամբ»

Կազմակերպությունն այդ երկրի իշխանություններին կոչ է արել դադարեցնել անկախ ԶԼՄ-ների և ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ կիրառվող և աստիճանաբար ավելի խստացվող գրաքննությանը:

Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել նաև անհատական պատժամիջոցներ կիրառել այն բոլոր պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, ովքեր երկրում սահմանափակում են խոսքի ազատությունը:

Կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, որոնց մեջ կան նաև լրագրողներ:

Միջազգային փորձագետների և կազմակերպությունների կարծիքով, կայքերի արգելափակման պատճառը Ադրբեջանի իշխանությունների պատվերով կատարված կիբեռ-հարձակումներն են:

Amnesty International մարդու իրավունքների կազմակերպությունը և VirtualRoad.org կայքը գրել էին,  որ ընդդիմադիր կայքերի վրա կատարված կիբեռ-հարձակումները կատարվել են նույն IP հասցեից:

VirtualRoad.org կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանական ընդդիմադիր կայքերը յուրաքանչյուր 15 րոպեն մեկ դիտարկվում և ստուգվում են Ադրբեջանի կառավարության համար աշխատող հատուկ կիբեռ-խմբերի կողմից, իսկ Amnesty International-ը ընդգծել էր, որ այդ խմբերը վիրուսային ծրագրեր են տարածում հայտնի ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների կայքերում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА