ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թայվանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

04.02.2018 21:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թայվանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Թայվանի արևելյան ափերին 6.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Հուալիան քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևելք:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Ցնցումները գրանցվել են 7.8 կմ խորությամբ:

Ինչպես նշվում է ավերածությունների մասին տեղեկություններ չկան, Թայվանի երկաթուղային համակարգը գործում է բնականոն ընթացքով:

Ավելի ուշ ստացված տվյալների համաձայն՝ մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել ծովի հատվածում՝ 5.3 մագնիտուդ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվող տվյալների համաձայն՝ Թայվանում անոմալ ցրտերի պատճառով 50 մարդ էր մահացել:

Երկրաշարժ Վայոց ձորում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА