ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրայր Թովմասյանը բորբոքվեց, Մարուքյանը՝ դուռը շխկացրեց ու դուրս եկավ

05.02.2018 14:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հրայր Թովմասյանը բորբոքվեց, Մարուքյանը՝ դուռը շխկացրեց ու դուրս եկավ

ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնին, որի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ ընդգծեց, որ այն հակասահմանադրական սահմանում է: Ի պատասխան, հանձնաժողովի նախագահ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ փորձեց շրջանցել կոնկրետ հարցադրումը, եւ Է. Մարուքյանն էլ որոշեց միջամտել: Սա ամենեւին դուր չեկավ Հ. Թովմասյանին եւ վերջինս սկսեց մեղադրել Մարուքյանին տարրական էթիկա չունենալու մեջ: Հ. Թովմասյանի բորբոքված ելույթից հետո՝ Է. Մարուքյանն, ուղղակի, վեր կացավ, դուռը շխկացրեց եւ հեռացավ՝ կրկնելով, որ սա հակասահմանադրական է եւ իրենք դեմ են քվեարկելու:

Կլոր սեղան-ասուլիս. Լրանում է Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА