ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու Արթուր Բաղդասարյանը չի վճարում աշխատավարձերը

05.02.2018 15:06 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչու Արթուր Բաղդասարյանը չի վճարում աշխատավարձերը

Տեւական ժամանակ է, ինչ մամուլը գրում է, որ ամանորի նախաշեմին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության լուրերի բաժնի աշխատակիցները «գործադուլ» են սկսել։ Այն հասունացել էր դեռ վաղուցվանից, սակայն լրագրողները դեռեւս համբերատար սպասում էին։ Մի շարք աշխատակիցներ տարեմուտին անգամ չեն գնացել աշխատանքի՝ պահանջելով վճարել հունիսից չստացած աշխատավարձերը։ Իրավիճակը շտկելու, կամ այլ կերպ ասած «տակից դուրս գալու» համար հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է գործադուլի մասնակիցներին ազատել աշխատանքից, որոնցից մի քանիսին վճարել  են դեռեւս վաղուցվա պարտքերը, իսկ ոմանց, ըստ տեղեկությունների, անգամ դա չեն վճարել, կամ մասնակի։ 

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԱԿՏԻՎԱՆՈ՞ՒՄ Է

Նշենք, որ հեռուստաընկերությունը այս վիճակին հասավ այն բանից հետո, երբ ՀՎԿ-ն չանցավ խորհրդարան: Ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանը իր մուռը հանում է լրագրողներից: Նկատենք, որ չնայած ՀՎԿ-ն տեղ չունեցավ 6-րդ գումարման ԱԺ-ում, սակայն դրա փոխարեն պարոն Բաղդասարի բիզնեսները շարունակում են ծաղկել: Զորօրինակ վերջերս իրեն պատկանող «Իմպերիալ Պալաս» հյուրանոցային համալիր դրսից այցելել էին հանցավոր աշխարհի լիքը ներկայացուցիչներ:

Ա. Հակոբյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА