ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արցախյան կոնֆլիկտ երբեւիցե չի եղել` կոնֆլիկտ եղել է Ադրբեջանի ներսում».Ա. Մանուչարյան

05.02.2018 18:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Արցախյան կոնֆլիկտ երբեւիցե չի եղել` կոնֆլիկտ եղել է Ադրբեջանի ներսում».Ա. Մանուչարյան

«Աշխարհը գտնվում է ֆինանսական օլիգարխիայի ձեռքում, որն անդադար պահպանում է կոնֆլիկտների շրջանակը: Մեր պատկերացումը, թե  կան հուրի- փերի քեռիներ , որոնք փնտրում են արդարություն եւ ճշմարտություն`իրականության հետ որեւէ աղերս չունեն: Այդ քեռիները, որոնք լուսապայծառ երեւում են, ամենախոշոր դահիճներն են երկիր մոլորակի համար, «Իսլամական պետություն» ստեղծողները ոչինչ են նրանց դեմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին նշեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ:
«Իրավունքի» այն հարցին, թե ինչու մինչ օրս խորհրդարանը չի ներկայացրել օրենքի որեւէ  նախագիծ, որով Սումգայիթում ու Բաքվում հայերի կոտորածը կճանաչվի որպես Ցեղասպանություն, Աշոտ Մանուչարյանը փաստեց.«Մեր պետական համակարգն ամբողջությամբ գործում է դրսի ուժերի կառավարման ներքո, այդ պատճառով էլ կոնֆլիկտի փիլիսոփայությունն աղավաղված է: Արցախյան կոնֆլիկտ երբեւիցե չի եղել`կոնֆլիկտ եղել է Ադրբեջանի ներսում, այնտեղ հաստատված իշխող համակարգերի միջեւ: Փաստորեն «Իսլամական պետության» նմանակն առաջինը ստեղծվել է Ադրբեջանում: Այնտեղ ստեղծվեցին գրոհայիների ջոկատներ , սադրանքներն իրականացրել են հատուկ գրոհայիները, որոնք փորձում էին իրենց երիտասարդությանը տանել այդ ոգով: Ի տարբերություն հայ մտավորականների, ադրբեջանցի մտավորականները չկարողացան իրենց մեջ ուժ գտնել, որպեսզի պահպանեին մտավորականին հարիր բարձրությունը» ,-փաստեց Ա. Մանուչայանը:

Առաջին նախագահի հաշվարկները սխալ էին` թուրքը մնում է թուրք (Տեսանյութ)


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА