ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դոլարը շարունակում է արժեւորվել. Եվրոն ուղիղ 600 դրամ է

05.02.2018 21:01 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դոլարը շարունակում է արժեւորվել. Եվրոն ուղիղ 600 դրամ է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 5-ին, կազմել է 481.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.54 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Տարադրամի փոխարժեքը Հայաստանում

Եվրոյի փոխարժեքը կազմել է 600.00 դրամ (նվազել է 0.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 679.70 դրամ (նվազել է 4.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.52 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 265.3  դրամ, ոսկի՝ 20,610.4 դրամ, պլատին՝ 15,436.71 դրամ։

Փետրվարի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА