ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսական ռազմական բեռնատարը վայրէջք է կատարել Թուրքիայում

06.02.2018 10:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսական ռազմական բեռնատարը վայրէջք է կատարել Թուրքիայում

Ռուսական Ан-72 (RF-72949) ռազմական բեռնատար ինքնաթիռը նկատվել է սիրիական Իդլիբ նահանգի սահմանամերձ Թուրքիայի Անտակյա շրջանի Հաթայ օդանավակայանում: Այս մասին հայտնում է Directorate 4 Telegram ալիքը, որը հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:
Նշվում է, որ երկրների միջև սահմանի մեծ մասը սիրիական կողմից վերահսկում են գրոհայինները:

Թուրքիայում հազարավոր մարդիկ լքել են ազգայնական կուսակցության շարքերը

Directorate 4-ը կապում է ինքնաթիռի ժամանումը Թուրքիայի հենց այս շրջան ռուսական «Սու-25» ռմբակոծիչի միջադեպի հետ:

Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում շաբաթ ռուսական «Սու-25» ինքնաթիռ է խոցվել, օդաչուն հասցրել է ինքնանետում կատարել, սակայն զոհվել է` գրոհայինների դեմ պայքարելով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА