ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախյան շարժումը երբեւէ չի ընդատվել

06.02.2018 11:01 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Արցախյան շարժումը երբեւէ չի ընդատվել

Այս տարի լրանում է Արցախյան ազատագրական պայքարի 30-ամյակը, որը հայ ժողովրդի պատմության փայլուն էջերից մեկն է:

Լեւոն Մելիք-Շահնազարյանը հետմահու պարգեւատրվեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ գործադիր տնօրեն ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախյան ազատագական պայքարի ընթացքում ունեցած հաջողություններին եւ բացթողումներին , փաստեց, որ Արցախյան շարժումը երբեւէ չի ընդատվել Նույնիսկ Խորհրդային Միության շրջանում ե՛ւ մեր քաղաքական առանձին գործիչները համաձակություն են ունեցել Մոսկվայի ամենաբաձր իշխանությունների մոտ բարձրաձայնել  այդ խնդրի մասին, ե՛ւ առանձին մտավորականներ, հասարակական գործիչներ երբեւէ այս խնդրի մասին չեն մոռացել: Պարզապես Արցախյան շարժումը վերարթնացման, վերածնման մի փուլ է ունեցել , որի վերջնարդունքը սկսվել է 1980-ականներին վերջից: Ինչու հենց այդ ժամանակ, սա շատ տրամաբանական էր, որովհետեւ պետք է լիներ հենց այն ժամանակահատվածում, երբ մեծ կայսերական պետությունն անկում էր ապրում: Եթե նայենք մեր պատմության բոլոր էջերը, ապա նույն գործընթացները տեղի են ունեցել համապատասխան կայսրությունների անկման ժամանակաշրջանում»,-փաստեց Մհեր Հովհաննիսյանը: Մեր զրուցակցի բնորոշմամբ, Արցախյան պայքարը հարիր էր այն ժողովրդին, որն իսկապես ուներ սեփական պատմություն, հիշում էր այն, ամուր կառչած էր իր արմատներից եւ պետք է աներ այն, ինչ արեց: Մհեր Հովհաննիսյանի խոսքով` այդ պայքարին  չխանգարեց ո՛չ խորհրդային ինտերնացիոնալիստը , ո՛չ արհեստական եղբայրության գաղափարների վրա կառուցված նյութերը, մարդիկ հասկացան` ինչ որ կա, պետք է վերականգնել. «Ի տարբերություն ադրբեջանական կողմի, հայկական կողմը երբեք ատելությամբ չլցվեց: Էթնիկ իմաստով այստեղ հակադրբեջանական, հակահումանսիտական որեւէ քայլ չկար, ինչն Ադրբեջանը փորձում է այդպես էլ ներկայացնել, որ իրենց Ցեղասպանության են ենթարկել եւ այլն: Հայ ժողովուրդն այն էր անում, ինչի հնարավորորություն ուներ»,-ընդգծեց Մհեր Հովհաննիսյանը եւ հավելեց, որ Արցախյան շարժման  ժամանակ հայ ժողովուրդն արեց այն ինչ կարող էր անել իր ունեցած ռեսուրսներով.«Պետք է գնահատենք այն ինչ ունենք»,-եզրափակեց Մ. Հովհաննիսյանը:

Ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանն անարձագանք թողեց Նիկոլ Փաշինյանի հրավերը


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ                     

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА