ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծխելու դեմ օրինագիծը փող պոկելու ձև ա. Սեյրան Սարոյան

06.02.2018 11:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ծխելու դեմ օրինագիծը փող պոկելու ձև ա. Սեյրան Սարոյան

Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, խոսելով հասարակական վայրերում ծխելն արգելող օրինագծի մասին, ասաց` ծխողները շարունակելու են ծխել:

Ադրբեջանի`Ինտերպոլին իմ դեմ ներկայացրած դիմումը անհեթեթ է. Գասպար Կարապետյան

Դիտարկմանը, թե առողջապահության նախարարը հայտարարել է, որ ծխող մարդիկ անհաջողակ են, Սեյրան Սարոյանն ասաց. «Դրա համար ինքը հաջողության մեջ մեռնում ա»: Դիտարկմանը, թե 250.000 դրամ տուգանքի մասին է խոսքը, Սեյրան Սարոյանը հետևյալ կերպ  արձագանքեց. «Ժողովուրդը 250.000 ունի՞, որ տա: 250.000 շատ շատ է, մեր ազգի համար չէ: Ծխող մարդը հիվանդ է, հիվանդ է, ոնց որ հիվանդ մարդուն ասես՝ դեղ մի խմի»:
Սարոյանը նշեց, թե օրենքի հեղինակը պետք է մտածի, որ նա, ով ծխում է, ունի դրա կարիքը. «Եթե մարդը կարա չծխի, չի ծխի, ուրեմն հիվանդ է, մեկը ես՝ զոռով ասեն մի ծխի, ֆլան-ֆստան, փող պոկելու ձև ա»:

Սարոյանը խնդրին հետևյալ կերպ լուծում տվեց, որ ծխողները առանձին տեղ նստեն, չծխողները՝ առանձին, և խնդիրը կլուծվի:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА