ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ արդարադատության նախարարը կաշկանդվում է բանավիճել վարչապետի հետ

06.02.2018 13:27 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՀ արդարադատության նախարարը կաշկանդվում է բանավիճել վարչապետի հետ

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության նիստներն այսուհետեւ կանցկացվի դռնփակ, առանց ԶԼՄ ներկայացուցիչների ներկայության: Օրենքի այս նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ում խոսքով` այդ քայլին է գնացել, որպեսզի կառավարության  նիստներն ավելի անկաշանդ մթնոլորտում անցկացվեն եւ  նախարանները չկաշկանդվեն այս կամ այն նախագծի վերաբերյալ բանավեճերից: Որպես օրինակ արդարադատության նախարարը բերում է Միացյալ թագավորությանը, որտեղ նախարարները նույնպես խուսափում են իրենց բանավեճերը «հանրայնացնել»: Այս նախագծը ներկայացնելու համար արդարադատության նախարարը  չի մոռանում ընդգծել նաեւ լրագրողների «մեղքը» նշելով, թե  հայաստանյան լրատվամիջոցների շուկան այդքան էլ մեծ չէ, այդ պատճառով էլ վերջիններս սենսացիա են անում այն սպառելու եւ ֆինանսական հսքեր ապահովելու համար. «Մենք անկաշկանդ քննարկում կունենանք ոչ թե տեսախցիկի առջեւ, այլ փակ սենյակում: Նիստերը բաց անցկացնելու պահից մինչեւ այժմ չեմ հիշում մի դեպք, որ որեւէ նախարարություն կառավարության որոշումներին կողմ քվերակի: Իսկ փակ նիստերի դահլիճում ունեցել ենք դեմ ու կողմ արտահայտվողներ: Կառավարության նիստերում այսօր բանավեճ չենք տեսնում, սա վատ է»,-փաստեց Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա, այդ փոփոխությունն առաջարկել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն վերջինս չի ընդունել, ասելով, թե  փոփոխությունն այլ կերպ կընկալեն լրատվամիջոցներն ու հասարակությունը: Նույնն առաջարկել է նաեւ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին. «Քանի որ նա նոր էր կառավարման համակարգում , ասաց թե ժամանակ է պետք որպեսզի վերջնական կողմնորոշվի: Կարծում եմ` այսօր ովքեր նոր են կառավարման համակարգում,  եկել են նույն դիրքորոշմանը, որ նիստերը պետք է անցկացվեն դռնփակ»,-շեշտեց Դավիթ Հարությունյանը:
Դիտարկմանը, թե  լրատվամիջոցների ներկայությամբ ՀՀ վարչապետի հետ բանավեճի մեջ մտնելուց արդյո՞ք  նույն ինքը` Դավիթ Հարությունյանը եւս կաշկանդվում է,  վերջինս պատասխանեց. «Ես եւս ոչ պակաս կաշկանդված կլինեի, ավելին` ինձ հետաքրքրում է նաեւ այլ նախարարների հակադարձ դիրքորոշումը , որոնց լսելով կկարողանայի ձեւավորել իմ դիրքորոշումը»:

Դեժավյուի տպավորություն է, 30 տարի նույնն ենք կրկնում. Արման Մելիքյան


Հուսանք, այս ամենից  նախարարների անկաշկանդ վեճերի արդյունքում հայրենի կառավարությունն կընդունի այնպիսի որոշումներ, որոնք կգործեն ի նպաստ հայ ժողովրդի, այլ ոչ թե հակառակը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА