ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալեքսանյանը նեղացել է. այևս հարցազրույցներ չի տալու

06.02.2018 14:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ալեքսանյանը նեղացել է. այևս հարցազրույցներ չի տալու

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգմավոր Սամվել Ալեքսանյանը նեղացել է լրագրողներից և այլևս հարցազրույցներ չի տալու: 

Հայտնի է հոսպիտալում զինծառայողի մահվան նախնական պատճառը

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց պատգամավորը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:

«Էնքան սուտ-սուտ բաներ եք գրում, որ ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանեմ, ձեր հարցին չեմ պատասխանելու, չեմ խոսալու: Գրում եք, որ մեր տեքստիլի արտադրանքը գնացել է Ռուսաստան և թանկության պատճառով հետ ա եկել, բայց ոչ մի բան էլ չի եղել»:

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ օրերս Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերության արտադրանքով բարձված բեռնատարները Ռուսաստանի Դաշնությունից հետ են ուղարկել Հայաստան։ Պատճառը այդ ապրանքների բարձր արժեքն է, որոնք մրցունակ չեն ռուսական շուկայում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА