ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն Արցախի պաշտպանության նախարարությանը նվիրաբերել է 10 միլիոն դրամ

06.02.2018 14:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
ԱԺ-ն Արցախի պաշտպանության նախարարությանը նվիրաբերել է 10 միլիոն դրամ

Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ:

Տարադրամի փոխարժեքը Հայաստանում

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լեւոն Մնացականյանին է փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի կողմից ԱՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվող 10 միլիոն դրամի հավաստագիրը: Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Ազգային ժողովն իր աշխատակազմով` տնտեսական աշխատակցից մինչեւ ՀՀ ԱԺ նախագահ, իրենց ներդրումն են ունեցել այս հարցում:

Արցախի ՊԲ հրամանատարը, շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար, նշել է, որ գումարը կուղղվի Պաշտպանության բանակի եւ զինծառայողների առաջնային խնդիրների լուծմանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА