ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԴՈԿՏՐԻՆԸ ԿՏԱՆԻ° ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

06.02.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԴՈԿՏՐԻՆԸ ԿՏԱՆԻ° ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ԱՄՆ-ի միջուկային դոկտրինի նոր տարբերակը, որը ներկայացվեց անցած շաբաթվա վերջին, ինչպես տարեսկզբին ներկայացված ԱՄՆ անվտանգության հայեցակարգը, իր հերթին է վկայում, որ Վաշինգտոնը դեռ կգնա գլոբալ սրացման ճանապարհով: Դա սպասելի էր. ի վերջո, խաղադրույքին ամերիկյան համաշխարհային հեգեմոնիայի կորստի հարցն է, որը, հասկանալի է, վերջնարդյունքում բերելու է դոլարի ներկայիս դիրքերի կորստի: Բայց այստեղ է, որ մեկ ուշագրավ դրվագ վերջին ժամանակներս ավելի ու ավելի հստակ է ուրվագծվում: Խոսքը հետևյալի մասին է:

ԱՄՆ-ը կոչ է արել բոլոր երկրներին խզել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԱԼԱՆՍԸ ՉԻ ՓՈԽՎԻ

Նախ` ԱՄՆ նոր միջուկային դոկտրինի մասին: Ինչ խոսք, առաջին հայացքից միանգամայն տեղին է դրա հետ կապված այն գնահատականը, որ այդ կերպ լրջորեն շիկացնում է համաշխարհային մթնոլորտը: Նոր դոկտրինի ամենավտանգավոր դրվագներից է այն, որ ԱՄՆ-ն չի բացառում միջուկային զենքի կիրառումը ոչ թե միայն որպես իր դեմ միջուկային հարվածի պատասխան, այլ նաեւ՝ կանխարգելիչ նպատակներով: Բայց ինչ բան է կանխարգելումը. ԱՄՆ-ն կարող է ինքն իրեն որոշել, որ վտանգի է ենթարկված եւ ցանկացած մեկի դեմ միջուկային գրոհ սկսել: Եվ քանի որ նույն դոկտրինով հիմնական վտանգը համարվում է ՌԴ-ն եւ Չինաստանը, նրանք էլ, բնական է, պետք է ամերիկյան դոկտրինից ելնելով, շտկումներ մտցնեն իրենց միջուկային դոկտրիններում:

Ուստիեւ, ամերիկյան այդ փաստաթղթի նկատմամբ ռեակցիան հասկանալի է: Բավականին կոշտ գնահատականներ հնչեցին Մոսկվայից: Չինաստանի պաշտպանության նախարարությունը համարում է, որ ԱՄՆ-ի միջուկային դոկտրինում. «Չինաստանի զարգացման ծրագրերի մասին անհեթեթ ենթադրություններ են արված», եւ հույս հայտնել, որ ԱՄՆ-ը. «Կազատվի սառը պատերազմի մտածելակերպից, կհասկանա Չինաստանի ռազմավարական խնդիրները եւ նրա բանակից օրինակ կվերցնի»: Նույնքան կոշտ էր Իրանի արտգործնախարար Զարիֆի արձագանքը, ով այն կարծիքին է, որ ԱՄՆ միջուկային դոկտրինի նոր տարբերակը. «Կարող է քայլ դառնալ՝ դեպի մարդկության ոչնչացումը»: Եվ անգամ ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական դաշնակից Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն է ծանր քննադատության ենթարկել ԱՄՆ-ին՝ պնդելով, որ Վաշինգտոնը միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի մեկնարկ է տվել. «Ինչպես սառը պատերազմի ժամանակ, միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը մեզ եւ Եվրոպայի համար առանձնահատուկ վտանգավորություն է ներկայացնում»:

Կրեմլը նոր տեղեկություններ չունի Սիրիայում զոհված ռուսների մասին

Բայց մյուս կողմից, անկախ այս մռայլ գնահատականների, իրականում ամերիկյան նոր միջուկային հայեցակարգը միջուկային բախման ռեալ վտանգ առաջացնո՞ւմ է: Այսինքն, հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ն սկսի նման բախում: Պատմական փորձը ցույց է տալիս, որ միջուկային հարվածները կամ դրանցից զերծ մնալը կախված է ոչ թե տարատեսակ փաստաթղթերից, այլ մեկ ուրիշ պարզագույն հանգամանքից. միջուկային հարված հասցնելով մեկին, կարո՞ղ ես քեզ  պատասխանից ապահովագրված համարել: Եթե ոչ, ուրեմն հարված հասցնելն էլ է անիմաստ, այն կբերի նաեւ սկզբից հարվածողի ոչնչացմանը: Այլ կերպ ասած, կարեւորը ոչ թե միջուկային դոկտրիններն են, այլ՝ համաշխարհային միջուկային բալանսը: Եվ ահա այս առումով կարելի է նման տվյալներ բերել: Այսպես, ներկայումս ՌԴ-ի միջուկային մարտագլխիկների պաշարները գնահատվում են 7000 մարտագլխիկի կարգի: Դրանք աշխարհի գործնականում ցանկացած կետ հասցնելու համար, բացի ստրատեգիական նշանակության ավիացիայից, ծովային եւ ցամաքային շարժական միջոցներից, նախատեսված են նաեւ «Տոպոլ-Մ» ¥հեռահարությունը՝ 11 500 կմ, 1 մարտագլխիկ՝ 500 կիլոտոննա հզորությամբ¤, «Յարս» ¥հեռահարությունը՝ 12 000 կմ, 4 մարտագլխիկ՝ 300 կիլոտոննա հզորությամբ¤ եւ «Վոյեվոդա» ¥հեռահարությունը՝ 16 000 կմ, 10 մարտագլխիկ՝ 750 կիլոտոննա հզորությամբ¤: Սրանից զատ, ՌԴ-ում ավարտական փորձարկումների փուլում է «Սարմատ» հիպերձայնային հրթիռը, որը համարվում է անխոցելի: Դրա դիմաց՝ ԱՄՆ-ի մարտագլխիկների պաշարները գնահատվում են 6800-ի կարգի: Հիմնական հարվածային միավորն է «Minutman 3» հրթիռը, որն ունի 13 000 կմ հեռահարություն եւ կարող է տեղափոխել 350 կիլոտոննա հզորությամբ 3 մարտագլխիկ: ԱՄՆ-ում նույնպես հիպերձայնային հրթիռի ստեղծման աշխատանքներ ընթանում են, սակայն դեռ արդյունքների մասին տվյալներ չկան: Վերջապես, Չինաստանն ունի 270-300 մարտագլխիկ եւ «Դունֆեն-31», «Դունֆեն-5» եւ «Դունֆեն-41» հրթիռներ: Վերջինի հեռահարությունը 15 000 կմ է, կարող է տեղափոխել 150 կիլոտոննա հզորությամբ 10 մարտագլխիկ:

Այսպիսով, թեեւ Չինաստանի համեմատաբար թույլ միջուկային զինանոցի, նա եւս մահացու վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար: Այսինքն, ԱՄՆ-Չինաստան միջուկային բախման դեպքում փոխադարձ ոչնչացումը երաշխավորված է: Իսկ ահա ՌԴ-ԱՄՆ բախման դեպքում այս մասին խոսելն անգամ իմաստ չունի: Ընդ որում, դեռ շատ երկար ժամանակ այդ բալանսը կլինի, հաշվի առնելով, որ մշակվող զինտեսակների, այդ թվում՝ հիպերձայնային հրթիռների հարցում, որը համարվում է հրթիռային տեխնիկայի ապագան, ԱՄՆ-ը ոչ միայն առավելություն չունի ՌԴ-ի նկատմամբ, այլ որոշակիորեն ետ է մնացել:  Միջուկային բախման դեպքում հաջողության միակ հույսը կարող է լինել հաշված վայրկյանների ընթացքում ՌԴ-ի ողջ միջուկային պոտենցիալի ոչնչացումը, որպեսզի պատասխան հարված չլինի: Դեռ խորհրդային ժամանակներից նման ստրատեգիա ԱՄՆ-ը փորձում էր մշակել, սակայն մինչ օրս էլ որեւէ հուսադրող արդյունք չկա:

Շատ կզարմանամ, եթե ապագայում ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չսահմանի ՌԴ-ի նկատմամբ. ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ

 

ԹՐԱՄՓԸ ԹՈՒԼԱՑՆՈՒՄ Է ԴՈԼԱՐԸ

Այսպիսով, մեկ բան է հաստատ. ԱՄՆ միջուկային նոր դոկտրինը առկա միջուկային բալանսի հարցում որեւէ էական փոփոխություն չի առաջացնում. պարզապես ՌԴ-ն եւ Չինաստանը իրենց հայեցակարգերում որոշ փոփոխություններ կմտցնեն եւ վերջ: Այսինքն, եթե ամերիկյան այդ նոր դոկտրինը, իր բոլոր կոշտացումներով հանդերձ, ԱՄՆ-ի եւ դոլարի գլոբալ հեգեմոնիան պահպանելու նպատակով էին, ապա հազիվ թե այն քիչ թե շատ էֆեկտ ունենա: Եվ փոխարենը. այս կերպ Վաշինգտոնը կատարեց հերթական քայլը, որը, ինչպես ցույց է տալիս Գերմանիայի ԱԳ նախարարի արձագանքը, օգուտ չտալով, էլ ավելի է վատթարացնում իր դաշնակցի՝ Եվրոպայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները: Այսպիսով այն, որ Վաշինգտոնի այս հերթական քայլը եւս բերելու է դոլարի թուլացմանը, արդեն իսկ շատ փորձագետներ են ենթադրում: Բայց ասել, թե այս կերպ՝ Սպիտակ տունը հերթական ստրատեգիական սխալը թույլ տվեց, սխալ կլիներ: Նկատի ունենք հետեւյալը. ԱՄՆ-ին պե՞տք է ուժեղ դոլար: Այս հարցը, թեեւ երկար ժամանակ է հնչում, սակայն վերջին տարվա ընթացքում այն մի փոքր ձեւափոխվել է՝ ստանալով այս տեսքը՝ ԱՄՆ-ում՝ ո՞ւմ է պետք ուժեղ դոլարը. դոլարի տպագրության բիզնեսով զբաղվողներին, որոնք դրանից տրիլիոնների շահույթ ունեն: Բայց ահա Դավոսի վերջին հավաքում ԱՄՆ պաշտպանության նախարար եւ Թրամփի մերձավորներից մեկը համարվող Սթիվեն Մնուչինին բաց տեքստով հայտարարեց, թե՝ թույլ ամերիկյան դոլարը համապատասխանում է ԱՄՆ-ի տնտեսության շահերին: Դա էլ է հին աքսիոմա. ուժեղ դոլարը Ֆեդերալ ռեզերվային համակարգի սեփականատերերին հսկայական շահույթ է բերում, սակայն թուլացնում է ամերիկյան տնտեսությունը (ինչը տեղի էր ունենում հատկապես վերջին 20-25 տարիներին), եւ հակառակը: Այլ բան, որ արհեստականորեն դոլարի համաշխարհային դիրքերը հնարավոր էր ընդլայնել բոլորին, այդ թվում՝ մյուս ուժեղ տնտեսություններին (եւ առաջին հերթին՝ եվրոպական) մամլիչի տակ պահելով, որի լծակներից մեկն էլ համատարած սուպերլիբերալացումն էր: Այլ բան, որ ՌԴ-ի աճող ռազմական եւ Չինաստանի՝ տնտեսական պոտենցիալն այդ մամլիչը փչացրեց: Նաեւ՝ հանգեցնելով բոլոր դիրքերը կորցնելու վտանգի տակ հայտնված եվրոպական ավանդական էլիտայի վերակենդանացմանը: Ու դա էլ արդեն իսկ հասցրել էր աշխարհում հսկայական ծավալներով տարածված դոլարից աստիճանական հրաժարվելու. այսինքն՝ դրա հնարավոր պայթյունի հեռանկարին: Դեռ պաշտոնը չստանձնած` հենց դա էր ասում նաեւ Թրամփը: Նաեւ, որ պետք է դոլարի հին դիրքերից աստիճանաբար հրաժարվել՝ շեշտը դնելով իրական տնտեսության վրա: Բայց դա էլ տանում էր սուպերլիբերալների ֆինանսական գերեկամուտների կորստին, որն էլ դարձավ ներամերիկյան հակաթրամփյան այս մարաթոնային պայքարի հիմքերից մեկը:

«2019 թ.-ին ԱՄՆ-ն չի պատրաստվում պակասեցնել ռազմական ծախսերը Սիրիայում և Իրաքում»

Եվ ահա փաստը, որ անցած տարվա ընթացքում, չնայած արտաքին ձախողումներին (կամ, ավելի ճիշտ, նաեւ դրանց հաշվին), դոլարի արժեքը բոլոր հիմնական արժույթների նկատմամբ մոտ 10 տոկոսանոց անկում ունի, եւ դրան զուգահեռ՝ ամերիկյան իրական տնտեսությունը վերելքի մեջ է, հուշում է, թե այդ ներամերիկյան պայքարն ում օգտին է ընթանում: Այլ հարց, որ դոլարի դիրքերի թուլացումն առաջին հերթին ուժեղացնում է եվրոն, այսինքն՝ լրջորեն հարվածում է եվրոպական տնտեսությանը: Եվ որ հենց այստեղ է ԵՄ-ԱՄՆ ներկայիս թշնամանքի հիմքը, դժվար չէ տեսնել. համենայնդեպս, մասնագետներն արդեն խոսում են անգամ ԵՄ-ԱՄՆ արժույթային պատերազմի առկայության մասին: Այսպիսով, վերադառնալով ԱՄՆ-ի նոր միջուկային դոկտրինին, կարելի է այն եւս ներամերիկյան այդ ծանր պայքարի դրվագներից մեկը համարել: Բայց եթե այն այս փուլում միջուկային պատերազմով չի սպառնում, մեկ է՝ հեռանկարում տանելու է ԱՄՆ-ի միջուկահրթիռային պոտենցիալի արդիականացմանը, որը վերջին 20-30 տարիներին հայտնվել էր քարացած վիճակում: Այսինքն, երկարաժամկետ կտրվածքով այս նոր դոկտրինը, իհարկե, լուրջ վտանգ է ՌԴ-ի եւ Չինաստանի համար: Բայց, քանի դեռ միջուկային բալանսը խախտված չէ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА