ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գրած է առաջին փոխվարչապետ, էդ ո՞վ ա, չկա տենց մարդ». ԱԺ-ում կրքերը թեժացան

06.02.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Գրած է առաջին փոխվարչապետ, էդ ո՞վ ա, չկա տենց մարդ». ԱԺ-ում կրքերը թեժացան

ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո նախատեսված արտահերթ նիստում պատգամավորների դատին կհանձնվի Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրենքի նախագիծը, որի քննարկումը երեկ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում դարձավ թեժ բանավեճի առարկա: Վերոնշյալ նախագծի համաձայն` անվտանգության խորհրդի կազմը բաղկացաինծ է լելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, փոխվարչապետներից, անվտանգության խորհրդի քարտուղարից, պաշտպանության նախարարից, արտաքին գործերի նախարարից, ազգային անվտանգության ծառայության տնօրենից, ոստիկանության պետից, զինված ուժերի գլխավոր շտաբի պետից:

Լեւոն Մելիք-Շահնազարյանը հետմահու պարգեւատրվեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Հենց այստեղ էլ առարկություն ուներ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ, որն ընդգծեց, թե ապրիլից ուժի մեջ մտնող եւ գործող Սահմանադրությամբ` երեք փոխվարչապետներն էլ հավասար են: Ըստ ընդդիմադիր պատգամավորի` այլ հարց է, թե վարչապետը ում վրա, ինչ պարտականություններ կդնի, բայց ընդունել օրենք, որտեղ կա «առաջին փոխվարչապետ» ձեւակերպում, հակասահմանադրական է. «Մենք չենք կարող նման օրենք ընդունել, որովհետեւ գրված է` առաջին փոխվարչապետ, էդ ո՞վ ա, չկա տենց մարդ»: Հանձնաժողովի նախագահ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ էլ հակադարձեց. «Պարոն Մարուքյան, խնդրում եմ` ուշադիր կարդաք, ոչ թե երեք, այլ մինչեւ երեք փոխվարչապետ կարող է ունենալ կառավարությունը, եւ Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ կառավարության կառուցվածքը սահմանվում է օրենքով: Նույն տրամաբանությամբ` Դուք կարող եք ասել` ինչո՞ւ եք նախարարություններին անուններ դնում, թող լինի, առաջին, երկրորդ նախարարություն: Պարզապես, կառավարության մեր գործընկերները, միգուցե, ճիշտ կլիներ, որ փաթեթով բերեին օրենքի նախագիծը, որտեղ կառավարության կառուցվածքը կա եւ առաջին փոխվարչապետ ձեւակերպումը նշված է: Այնպես որ, կառավարությունը կարող էր սահմանել ինչպես առաջին փոխվարչապետ, այնպես էլ սահմանել, թե ինչ ոլորտ է համակարգելու փոխվարչապետը եւ ցանկացած անուն կարող էր դնել»: Հ. Թովմասյանի բացատրությունները Է. Մարուքյանի համար ամենեւին էլ ընդունելի չէին, եւ նա, ընդ որում` երկրորդ անգամ, ընդհատեց: Իսկ Հ. Թովմասյանի նյարդերը տեղի տվեցին ու գոռաց. «Ներողություն եմ խնդրում, բայց տարրական կուլտուրան չի թույլ տալիս, որպեսզի ընդհատեք արդեն երկրորդ անգամ: Դուք հետո հարց տալու հնարավորություն կունենաք»: Դե, իսկ Է. Մարուքյանն էլ նեղացած պատասխանեց, որ իմաստ չունի հարց տալ ու եւս մեկ անգամ շեշտեց, որ նախագիծը հակասահմանադրական է, եւ իրենք դեմ են քվեարկելու: Վերջում էլ դուռը շխկացրեց ու հեռացավ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА