ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.02.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Արդեն բավականին երկար ժամանակ է, որ Հայաստանով պտտվում է Սինգապուր դառնալու կարգախոսը: Ոմանք դեռեւս շարունակում են համարել, որ դա լավ է, ոմանք դրանում ոչ մի լավ բան չեն տեսնում, բայց վերջապես զարմանալի պարզությամբ քաղաքագետ ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ շատ պարզ` թվերի եւ փաստերի լեզվով բացատրեց, թե ինչու պետք չէ Սինգապուր դառնալ: Ընդամենը մի փոքր մեջբերում անենք նրա խոսքից. «Սակայն ժողովրդավարության առումով ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: 2017թ. Freedom House-ը Սինգապուրին գնահատել է որպես մասամբ ազատ երկիր, մամուլը գնահատվել է անազատ, իսկ ինտերնետը` մասամբ ազատ: Սինգապուրը խորհրդարանական հանրապետություն է, որի քաղաքական համակարգում 1959թ.-ից ի վեր գերակայող դերակատարություն ունի «Ժողովրդական գործողություն» կուսակցությունը եւ գործող վարչապետ Լի Սյանլունի ընտանիքը: Չնայած Սինգապուրը հաճախ գովերգվում է կոռուպցիայի ենթադրյալ ցածր մակարդակի համար, սակայն, ըստ Freedom House-ի, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը շարունակում է մտահոգիչ լինել: Economist-ի 2016թ.-ի «յուրայինների կապիտալիզմի ինդեքսով» Սինգապուրը 4-րդ տեղում է (crony-capitalism index-քաղաքական իշխանության եւ բիզնեսի փոխկապակցվածություն)»:

ԶԱՐՄԱՆՔ

Արդյո՞ք մեր հայրենակիցների ներգաղթը դրական է: Պատասխանը միանշանակ «այո» է, սակայն պատահում են եւ զարմանալի բացառություններ: Այսպես, օրինակ, լոսանջելեսաբնակ ԱՐՏՅՈՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ դատարանի առջեւ է կանգնած 32 մեղադրանքներով: Թվարկենք դրանց մի մասը` մեկ կանխամտածված սպանություն, սպանության 11 փորձ, 6 ավազակային հարձակում, մեքենաների վրա կրակելու 5 ձեւ, 2 մեքենայի առեւանգում, մեկ վրաերթ եւ այլն: Զորօրինակ, կա՞ արդյոք մեկը, որ ցանկանար այդպիսի հայի հայրենադարձությունը: Ուղղակի զարմանալի է, թե ինչպես են վերածվում այդպիսի հանցագործների, չնայած եթե դիտարկենք մեր մեծահարուստների լպիրշ լակոտների պահվածքը, ապա վերը հիշատակված լոսանջելոսցուց հեռու չեն մնացել:

Հիշո՞ւմ եք այն անեկդոտը, որ «Իսլամական պետության» գրոհայինները անապատում կանգնեցնում են քրիստոնյա ամուսինների ավտոմեքենան եւ ստիպում Ղուրանից որեւէ բան անգիր ասել: Ամուսինը, առանց աչքը թարթելու, Ավետարանի քրիստոնեական տեքստերից մեկն է անգիր ասում, եւ գրոհայինները գոհունակ հեռանում են: Կինը հարցնում է` բա որ գլխի ընկնեին, որ դա Ղուրանից չէ, ինչին ամուսինը պատասխանում է` բայց ախր նրանք Ղուրանին բացարձակ անծանոթ են: Այդ անեկդոտը հիշեցինք, քանզի Թուրքիայի կրոնական գործերի վարչության նախարար ԱԼԻ ԷՐԲԱՇԸ հայտարարել է. «Մեր 99%-ը իրեն ներկայացնում է որպես մահմեդական, եւ առհասարակ, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ բնակչության 99%-ը մահմեդական է, սակայն 60%-ը չի կարողանում Ղուրան կարդալ»: Ավելին, ըստ նախարարի. «Մեր ամառային դասընթացներին 18-20 միլիոնանոց երիտասարդներից  3-4 միլիոնն է մասնակցում»:  Դե ինչ, դա զարմանալիորեն հաստատում է այն, որ ինչքան էլ Էրդողանը փորձի իսլամացնել Թուրքիան, միեւնույնն է, թուրքը միայն արնախմությունից է բան հասկանում եւ ի վիճակի չէ հոգեւոր որեւէ ուսմունքից գլուխ հանել:

Զարմացած է

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА