ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը. Դոմինիկ դը Բյուման

06.02.2018 17:59 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը. Դոմինիկ դը Բյուման

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է բանակցությունների ճանապարհով: Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բյումանը նշեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի բազմաթիվ կոնվենցիաների և ազգերի ինքնորոշման իրավունքի վրա:

Սերժ Սարգսյանի պատասխան ադրբեջանցի պատվիրակին

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, ինչպես մյուս ժողովուրդները: Խնդրի լուծումը հարկավոր է պատկերացնել բանակցությունների միջոցով, որոնց հիմքում կլինեն ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիաներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Դոﬕնիկ դը Բյումանը:


Այն հարցին, որ Ադրբեջանը զինվում է ու ռազմատենչ հայտարարություններ է անում, հրաժարվում է շփման գծում տեղադրել հետաքննության մեխանիզմներ և այլն, միջազգային հանրությունն ազդեցության ի՞նչ մեխանիզմներ ունի, Դոﬕնիկ դը Բյումանը պատասխանեց. «Պետք է ասեմ, որ ՀՀ-ն ԵԱՀԿ գործընթացի անդամ է և հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է գիտականորեն արձանագրվի, փաստագրվի ու ներկայացվի, որպեսզի միջազգային իրավական ատյանները հարկ եղած դեպքում կարողանան անդրադառնալ, հնարավորության դեպքում նաև հակազդել»:

Իսկ այն հարցին, թե Շվեյցարիան որքանով կարող է Ադրբեջանի  գործողություններին օբյեկտիվ գնահատական տալ, այն պարագայում, երբ ադրբեջանական նավթային ընկերությունը լուրջ ներդրումեր է անում Շվեյցարիայում, Դմինիկ դը Բյումանը պատասխանեց. «Պետք է ասեմ, որ Շվեյցարիայի արտաքին քաղաքականությունը կազմված է 3 հիմնական կետից՝ մենք միշտ հետևում ենք միջազգային կարգ ու կանոնին, քանի որ նաև ՄԱԿ-ի անդամ ենք, 2-րդ՝ լուրջ հետևում ենք մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը, 3-րդ՝ հավասարաչափ զարգացնում ենք մեր հարաբերությունները բոլոր երկրների հետ՝ ի շահ մեր երկրի բարօրության և այն երկրների, որոնց հետ համագործակցում ենք»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА