ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դուք ընդհանրապես գիտե՞ք, թե ով եմ ես». Հեյլի Ջոել Օսմենթի

07.02.2018 10:34 ՄՇԱԿՈՒՅԹ
«Դուք ընդհանրապես գիտե՞ք, թե ով եմ ես». Հեյլի Ջոել Օսմենթի

1999 թվականին դուրս եկած «Վեցերորդ զգայարան» ֆիլմի աստղը գոռում էր. «Դուք ընդհանրապես գիտե՞ք, թե ով եմ ես»։ Բայց, ի զարմանս դերասանի՝ ոչ ոք չգիտեր։

«ԴՈՒՔ ՏԵՍԵ՞Լ ԵՔ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՉՔԵՐԸ, ԿԱՐԾԵՍ ՄԱՆՈՒԿԻ ԱՉՔԵՐ ԼԻՆԵՆ...»

Անախորժ միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան դերասան Հեյլի Ջոել Օսմենթի հետ, ով, երեխա ժամանակ, խաղացել է «Վեցերորդ զգայարան» ֆիլմում։ Գրեթե 20 տարի առաջ Օսկարի ներկայացված դերասանը ուշացել է Լաս Վեգասի օդանավակայանի թռիչքից։ Իսկ երբ փորձել է պայմանավորվել, որ իրեն ամեն դեպքում թույլ տան ինքնաթիռ բարձրանալ, Օսմենթը հայտնաբերել է, որ իրեն ոչ ոք չի հիշում։

Չնայած տհաճ տեսարանին, օդանավակայանում ամեն դեպքում ընդառաջել են դերասանին և տեղ են առաջարկել հաջորդ օրը մեկնող ինքնաթիռում։ Ի պատասխան՝ կատաղած տղամարդը ավելի է բորբոքվել և սկսել է վիրավորել օդանավակայանի աշխատակիցներին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА