ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օրենքում պետք է պահպանել հոգեւորսության արգելքի մասին դրույթը»

07.02.2018 11:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Օրենքում պետք է պահպանել հոգեւորսության արգելքի մասին դրույթը»

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդարանում հանդիպեցին փորձագիտական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ`քննարկելու ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ նշեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո՝ ի թիվս բազմաթիվ այլ օրենքների, հստակեցման կարիք ունի նաեւ խղճի ազատության եւ կրոնանական կազմակերպությունների մասին օրենքը:

Ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանն անարձագանք թողեց Նիկոլ Փաշինյանի հրավերը

- Կարեւորելով այս նախաձեռնությունն՝ այդուհանդերձ ուզում եմ բարձրաձայնել որոշ խնդիրների եւ մտահոգությունների մասին: Առաջինը կարծում եմ, որ օրենքում պետք է պահպանել հոգեւորսության արգելքի մասին դրույթը: Իհարկե, պետք է պարզաբանել եւ հստակություն մտցնել, թե ինչն է համարվում հոգեւորսություն, ինչպիսի ներգործության դեպքում կարող ենք դիտարկել այդ բացասական երեւույթը՝ որպես մարդու իրավունքների խախտում: Սակայն, հոգեւորսության եզրույթի արգելքի վերացումը լավագույնս չէ բնորոշում Հայաստանի հոգեւոր անվտանգության համարժեք լինելու մեր հրամայականը: Երկրորդ կարեւոր խնդիրն այն է, որ օրենքով պետք է ամրագրել եւ կտրականապես արգելել Հայաստանում տոտալիտար աղանդների եւ դեսկրուկտիվ սեկտաների գործունեությունը: Սա նույնպես եվրոպական փորձի վրա խարսխված իրավական գործընթաց կարող է լինել, որտեղ մենք պարտավոր ենք գտնել այն լուծումը, որ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում թույլ կտա նաեւ պաշտպանել այլոց իրավունքները եւ հատկապես՝ հասարակական հանգիստն ու անվտանգությունը: Երրորդ՝ կարեւոր խնդիրը երեխաների իրավունքների պաշտպանության մասին է: Բազում են դեպքերը, երբ ծնողների կողմից այս կամ այն կրոնական հոսանքին հարելու պատճառով հարցականի տակ են դրվել երեխայի առողջության կամ կրթության իրավունքները: Կարծում եմ՝ երեխաների ֆունդամենտալ պաշտպանության հարցը նմանատիպ ծնողական որոշումների պարագայում պետք է դառնա Ազգային ժողովի մտահոգության առարկա: Հաջորդ խնդիրն, ըստ իս, այն է, որ պետք է  լավագույնս ամրագրել, թե այս կամ այն կրոնական կազմակերպությունը, որն իրեն վերագրում է քրիստոնեական կամ որեւէ այլ դավանանքի ընտանիքի մաս լինելու հանգամանք, որքանով է համապատասխանում այդ հանգամանքին: Սա հոգեւոր ծառայությունների սպառողների համար լիարժեք եւ պատշաճ իրազեկված լինելու  կարեւոր խնդիր է: Հակառակ դեպքում՝ մենք ականատես կլինենք նորից բազմաթիվ դեպքերի, երբ մոլորության մեջ են գցում մեր քաղաքացիներին: Ակնհայատ է, որ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը պետք է խարսխված լինի երեք կարեւոր հանգամանքների վրա՝ Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր հոգեւոր, մշակութային կյանքում եւ ազգային ինքնության հարցում, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համար երաշխավորված իրավունքներ՝ իրենց կրոնի եւ դավանանքի հետ կապված եւ մարդու իրավունքների լավագույն փորձի վրա խարսխված այլ ինստիտուտներ, որոնք այս կարեւոր իրավունքը չեն դարձնի տարաբնույթ մանիպուլիացիաների եւ չարաշահման առարկա:

Արմեն Սարգսյանը հանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և ստացավ նրա օրհնությունը

Ի դեպ, հիշեցնենք, որ ժամանակին հենց Ա. Աշոտյանն էր հեղինակել օրենքի նախագիծ, ըստ որի, ՀՀ տարածքում արգելվում է հոգեորսությունը` այլ կրոնական հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր, այնուհետեւ իր նախարար նշանակվելուց հետո` այդ օրենքի նախագծին տեր կանգնող, այսպես ասած, որպես հեղինակ չեղավ: Այնպես որ, մնում է հուսալ, որ գոնե այս նախագծի շրջանակում կամրագրվի «հոգեւորսություն» եզրույթը եւ մի շարք աղանդներ, որոնք տաքուկ ապաստան են գտել Հայաստանում՝ հետ կվերադառնան այնտեղ, որտեղից եկել են ու որտեղից ֆինանսավորվում են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА