ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նավը լեռան վրա, բայց ըստ ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի

07.02.2018 11:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նավը լեռան վրա, բայց ըստ ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի

Կոստան Զարյանի հանրահայտ «Նավը լեռան վրա» վեպի մերօրյա հերոսը որոշել է դառնալ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս այս շաբաթ կառավարության նիստին պատրաստվում է ներկայացնել «Նավագնացության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու որոշման նախագիծը: Կառավարության օրակարգում ներառված ազգի համար այս շատ «կարեւոր» նախագծով Հայաստանը միանում է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության մասին   արձանագրությանը՝  ցանկանալով աջակցել ջրային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, հիմնվելով հավասար իրավունքների եւ փոխշահավետության սկզբունքների վրա: Ինչ խոսք, այս ամենը այդքան զավեշտալի չէր լինի, եթե Հայաստանը ելք ունենար դեպի ծով: Բայց ունենք այն, ինչ ունենք, միայն թե, արժե այդ մասին տեղեկացնել նաեւ նախարարին ու ԵԱՏՄ մեր գործընկեր երկրներին:

Դեժավյուի տպավորություն է, 30 տարի նույնն ենք կրկնում. Արման Մելիքյան

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ հենց Վ. Մարտիրոսյանի գլխին է կոտրվում իրականությունից կտրված որոշման նախագծերը կյանքի կոչելու հարցը: Հիշեցնենք, որ նախորդ անգամ էլ քննարկման առարկա էր դարձել այն, որ նախարարը գործադիրին էր ներկայացրել երկնային մի օրենքի նախագիծ, որը վերաբերում էր լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին համաձայնագիրը վավերացնելուն, մյուսը` տիեզերական տարածության, այդ թվում` լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին պայմանագիրը վավերացնելուն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА