ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը»

07.02.2018 11:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը»

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը»: Նախագիծը ընդունվեց 72 կողմ, 12 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: 

«Չկա անհնար ոչինչ». բացառիկ տեսանյութ քեզ համար, եթե ուզում ես հասնել երազանքիդ

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ «Ելքը» դեմ կքվեարկի, քանի որ օրենքով ապահոված չէ դատավորների ներքին ազատությունը և, մասնավորապես դատական ակտը օրինականության տեսակետից կարող է ստուգման առարկա դառնալ:


Ըստ Զեյնալյանի՝ անընդունելի է բոլոր ատյանների դատավորներին պատասխանատվության ենթարկել ՄԻԵԴ-ում ՀՀ-ի նկատմամբ խախտում հայտնաբերելու վճիռների համար: «Առաջին ատյանից մինչև Վճռաբեկ բոլոր դատավորները բոլորը պետք է պատասխանատվության ենթարկեն, բայց այդ դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվի նաև Արդարադատության նախարարը, քանի որ կազմակերպել է ՄԻԵԴ-ում այդ ակտերի պաշտպանությունը նաև ՄԻԵԴ-ում ներկայացուցիչը, քանի որ պաշտպանում է: Հերքում եմ այն փաստարկները, որ բերվել են»,-ասաց պատգամավորը:

Նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ փաստաբանների նկատմամբ սանկցիան, թեև հանվել է այս նախագծով, սակայն ըստ կայքի` 100 000 դրամ տուգանքը հանված չէ: Բացի այդ, նա ասաց, որ նախագիծը  բերել են  ընթացակարգերի խախտումներով, որի համար դիմել է ԱԺ նախագահին: «Իհարկե, Դատական օրենսգրքում կան դրական կողմեր, բայց տասից ավելի առաջարկ եմ ներկայացրել, որոնք մերժվել են, այսինքն՝ Սահմանադրական օրենքներն ընդունվում են առանց կոնսենսուսի, առանց ընդդիմության առաջարկները հաշվի առնելու, որոնք ապագայում խնդիր են առաջացնելու»,-ասաց Մարուքյանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանձնարարեց, որ եթե կայքում անճշտություններ կան՝ շտկել անպայման:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА