ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ում գործել է հանցավոր խումբ. Արթուր Աթոյան

07.02.2018 13:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ում գործել է հանցավոր խումբ. Արթուր Աթոյան

Այսօր կայացած մամուլի ասուլիսին  «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը հայտարարեց, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ում գործել է հանցավոր խումբ. խաբեությամբ փորձ է արվել 240 մանրածախ տնտեսվարողների շորթման ենթարկել:

Նրա տեղեկացմամբ՝ մանրածախ առևտուր իրականացնողները և «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն մինչև 2016 թ. դեկտեմբեր ամիսը՝ մինչ ընկերության սնանկ ճանաչվելը, աշխատել են հետևյալ կերպ. ընկերության առաքիչները բերել են մի խմբաքանակ կաթնամթերք, ստացել են կանխիկ գումար և տարել, մուտքագրել են ընկերության հաշվապահություն: Մուտքագրված գումարի դիմաց ստացել են վճարման անդորրագիր և հաջորդ խմբաքանակը մանրածախ առևտրի խանութ բերելու ժամանակ տվել են նախորդի վճարման անդորրագիրը և նոր խմբաքանակը՝ ստանալով նորի դիմաց կանխիկ վճարը:

Մարգարիտ Եսայանը վարչապետի պաշտոնի՞ է հավակնում

«Մանրածախ առևտուր իրականացնողները կանխիկ ձևով են աշխատել և պարտքեր չեն կուտակել, սակայն անցել է մոտ մեկ ու կես տարի և առանց նախազգուշացնելու, առանց այդ մասին ծանուցելու, տեղեկացնելու, հանկարծ դատի են տվել և գումար են պահանջում: Հիմա վճարման անդորրագիրը գիտակցաբար՝ խարդախության նպատակով կամ շորթման նպատակով պահել են և գումար են պահանջում տնտեսվարողներից: Հարցը պարզելու համար խնդրանքով դիմել ենք իրավապահ կառույցների ղեկավարներին՝ աջակցություն ստանալու համար»,- հայտնեց Արթուր Աթոյանը:

Նրա խոսքով՝ 2016 թ. սկսած 240 մանրածախ առևտուր իրականացնող խանութներին «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի կողմից առաջարկվել է կաթնամթերք և նույն մեխանիզմով խոստացվել է վճարման անդորրագրերը, բայց չեն փոխանցել. «Նրանց գործողություններում մենք տեսնում ենք խարդախության հանցակազմ պարունակող գործոններ, որը քրեորեն պատժելի արարք է»,-ասաց նա:

Արթուր Աթոյանի կարծիքով՝ այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն նաև պարտավորություններ ունի պետության առջև՝ հարկային վճարների հետ կապված: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА