ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լույս է տեսել թուրք պատմաբան Թաներ Աքչամի` Հայոց ցեղասպանության մասին գրքի անգլալեզու տարբերակը

07.02.2018 14:44 ՄՇԱԿՈՒՅԹ
Լույս է տեսել թուրք պատմաբան Թաներ Աքչամի` Հայոց ցեղասպանության մասին գրքի անգլալեզու տարբերակը

ԱՄՆ-ում լույս է տեսել «Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպության կողմից մրցանակ ստացած Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գրքի անգլերեն տարբերակը: Թաներ Աքչամը Քլարքի համալսարանի պատմության պրոֆեսոր է, թուրք հայտնի պատմաբան: Այս մասին պատմաբանը տեղեկացրել է Facebook-ի իր պաշտոնական էջում:
Գրքում մանրակրկիտ կերպով քննարկվում են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի և Բեհաեդդին Շաքիրի՝ ցեղասպանության վերաբերյալ հրամաններ պարունակող հեռագրերը:

Աքչամը տեղեկացրել է, որ գիրքը պարունակում է նաև ժամանակի նահանգապետերից Աբդուլհալիք Նուրիի ստորագրություններով մի շարք փաստաթղթերի նվիրված հատուկ բաժին:

Սերը, ընկերությունը, ճանապարհորդությունը` զգայական տարածության մեջ. Կայացել է Հայկ Դարբինյանի «Песни о Джейн» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА