ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏԱԼԻՍ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐԸ

07.02.2018 19:30 ՔՐԵԱԿԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏԱԼԻՍ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐԸ

Մեզ հաջողվեց պարզել, որ քրեական հեղինակություն ալավերդցի Վահագն Աբգարյանի դեմ, ում 39-ամյա Կամո Փիրուզյանի սպանության, ինչպես նաեւ Ռոմիկ Մուսինյանի սպանության նախապատրաստության գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, ակտիվ ցուցմունք է տալիս նրա մանկության ընկերը` Արթուրը, ով նույն գործով կալանավորված է: Նշենք, որ մեր տեղեկությունը հաստատեց նաեւ Արթուրի շահերի պաշտպան, հանրային փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը` նկատելով.

Ինդոնեզիայում կքրեականացնեն նախաամուսնական սեռական հարաբերություններն ու միասեռ ամուսնությունը

- Այո, չգիտեմ որտեղից, բայց ճիշտ են Ձեր տեղեկությունները: Արթուրն այս պահին ցուցմունքներ է տալիս:

- Հստակեցնենք. ճի՞շտ է, որ նա ցուցմունք է տալիս իր մանկության ընկերոջ` Վահագն Աբգարյանի դեմ:

- Կարող եմ միայն ասել, որ Արթուրն ու Վահագնը մի քաղաքից են եղել, մանկության ընկերներ են, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Նա ցուցմունքներում նշում է, որ տեղյակ է եղել ամեն ինչից, բայց մասնակցություն չի ունեցել որեւէ դրվագով: Այս պահին այսքանից ավել ոչինչ ասել չեմ կարող, քանի որ նախաքննական մարմնին ստորագրություն եմ տվել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА