ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանական աբսուրդի հասնող տրամաբանությունը

07.02.2018 15:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանական աբսուրդի հասնող տրամաբանությունը

Իրանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԻ խոսքով` Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացնումն արդարացնելու հրաման ստացած պատգամավորները, քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները մեղմ ասած այնքան էլ լավ վիճակում չեն՝ չիմանալով ինչպես կատարել տրված հանձնարարությունը. «Եվ, ահա, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ Արազ Ալիզադեն, չգտնելով կայացված որոշումն արդարացնելու ու հիմնավորելու ավելի հարմար միջոց, ասել է, որ հոկտեմբերին ընտրություններ անցկացնելն այնքան էլ հարմար չէ, քանի որ մարդիկ այդ ժամանակ կկտրվեն գյուղատնտեսական աշխատանքներից, կսկսեն զբաղվել քաղաքականությամբ եւ բերքը ոտաց տակ կգնա։ Արազի տրամաբանությամբ շարժվելու դեպքում, հանգիստ կարող ենք կանխատեսել, որ այս պարագայում արդեն այս տարի Ադրբեջանում բերքահավաք չի լինելու, որովհետեւ հիմա էլ ստացվել է վար ու ցանքի շրջան մարդիկ զբաղվելու են քաղաքականությամբ եւ չեն հասցնելու որեւէ բան ցանել, որ մի հատ էլ հավաքեն»,-եզրափակում է իրանագետը:

Թուրքիան անհանգստանում է Ադրբեջանում իրանական ազդեցության մեծացումից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА