ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՄԱՏԱՐԱԾ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԻՍԿ ԱՆ-Ն ՁԵՌՔԵՐՆ Է ԼՎԱՆՈՒՄ

07.02.2018 21:15 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՀԱՄԱՏԱՐԱԾ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԻՍԿ ԱՆ-Ն ՁԵՌՔԵՐՆ Է ԼՎԱՆՈՒՄ

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Մասիսի բժշկական կենտրոնում անալիզները կեղծում են: Ավելի ստույգ` տնօրենը հասկանալով, որ լաբորատորիայի աշխատակիցները կեղծում են անալիզների պատասխանները, որոշել էր փորձել իր աշխատակիցներին սեփական օրինակի վրա. «Իմ ձեռքից արյուն եմ տվել տարբեր մարդկանց անուններով: Նույն արյունը չէր կարող տարբեր մարդկանց անուններով տարբեր պատասխաններ ունենալ: Եվ, վերջապես, մեզի փոխարեն լաբորատորիային թեյի գույն եմ տվել եւ ստացել մեզի պատասխան»,- ասել է բկ-ի տնօրեն Նունե Ավանեսյանը:

Նույնիսկ օրական մեկ շիշ գազավորված ըմպելիքը կարող է անպտղության հանգեցնել

Եվ ասել, թե սա եզակի դեպք է, միամտություն կլիներ: Այսինքն այն, որ հայաստանյան շատ բուժհաստատություններում անալիզները կեղծվում են զանգվածաբար, շատ է խոսվել: Քիչ չեն նաեւ բողոքները, թե ինչպես են մարդիկ այդ կեղծ տվյալներով բուժում ստացել եւ լավանալու փոխարեն հայտնվել շատ ավելի վատթար վիճակում: Կարող ենք բերել նաեւ օրինակներ, թե պոլիկլինիկայում նման կեղծ անալիզի պատճառով ինչպես են մարդուն «սարքել» անբուժելի հիվանդ: Այնինչ` լուրջ հետազոտությունը միանգամայն այլ պատկեր ցույց տվեց, բայց մինչ այդ ի՜նչ ծանրագույն հոգեբանական վիճակում հայտնվեց հիվանդը: Եվ այս ամենը՝ հանուն գործ չանելով՝ փող գրպանելու...

Ուրեմն, ի՞նչ է մտածում այս առումով Առողջապահության նախարարությունը, վերջապես՝ փորձելո՞ւ է կանխել նման զանգվածային խարդախությունը: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ նախարարությունից, որտեղից սակայն, ի զարմանս մեզ, հայտնեցին, որ դա իրենց գործառույթներից չէ: Խորհուրդ տվեցին այդ հարցով դիմել նոր-նոր կազմավորվող առողջապահական տեսչությանը, նշելով, որ իրենք միայն ընդհանուր վերահսկողություն են իրականացնում այդ մասով: Բնականաբար, մեզ չհաջողվեց գտնել վերոնշյալ դեռեւս չկազմավորված տեսչությունից որեւէ մեկին:

Այսպիսով, տխուր պատկեր է: Զանգվածաբար մարդկանց առողջության հետ խաղում են, առողջապահության գործընթացի պետական կազմակերպիչը ձեռքերն է լվանում, իսկ այն կառույցը, որ խնդիրը կարող էր լուծել, գործնականում գոյություն չունի: Եվ որ սրանից հետո էլ զանգվածային կեղծարարությունները կշարունակվեն, կարող եք չկասկածել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА