ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՆ ԷՐ ԿԱՆԱՆՑ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՊԱՏՃԱՌԸ

07.02.2018 22:00 ՔՐԵԱԿԱՆ
ԻՆՉՆ ԷՐ ԿԱՆԱՆՑ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՊԱՏՃԱՌԸ

Փետրվարի 5-ին կանանց մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է հնչել, որ Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան դիմաց մի քանի կանայք վիճաբանում են եւ իրար հարվածներ հասցնում: Թե ինչն էր կանանց լաչառության պատճառը, կպարզի քննությունը: Իսկ մինչ այդ արտաշատցիների շրջանում տարածված տեղեկությունները բավականին տարբեր են: Ըստ մի մասի` կանանց վեճը պարտքի համար է եղել, մի մասի խոսքերով էլ` նրանք կենցաղային հարցերի շուրջ իրար չեն հասկացել ու փողոցի մեջտեղում վիճաբանել են, ապա հասցրել իրար մազեր քաշել:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱ՞ԿՆ ԷՐ ՄՈՐ ԵՎ ԴՍՏԵՐ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА