ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

07.02.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՊՐԵՄԻԵՐԱ (ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ 59 ՏԱՐԻ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԿՐԿԻՆ ՎԱՏԻԿԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Հոլիվուդից  հայտնում են, որ Էրդողանի այցից հետո որոշել են նկարահանել «Անառակ որդու վերադարձը» նոր աստվածաշնչյան թրիլլերը:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀԱԿ կուսակցությունը, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, հայտարարում է, որ Արամ Մանուկյանի արձանի մրցույթը ՀԱԿ-ի փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ ոչ մի կապ չունի:

 

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ` ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՊՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է, ԱՏԿԱՏՆԵՐՈՎ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ես առանց օրենքը խախտելու հարստանալու հարյուր համեմատաբար ազնիվ միջոցի եմ տիրապետում:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՍԱՑՎԱԾՔ (ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Աղմկոտ հրաժարական տված, բայց հրաժարականը հետ վերցրած նախարար:

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ԺԻԳՈՒԼԻ 06 ՄԱԿՆԻՇԻ ՄԵՔԵՆԱՆ ԵՐԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՀՐԵԼՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Դուք նույնիսկ մեքենայի մարտկոցի գումար չունեք, ուր մնաց...

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ («ՆՈՒՅՆԻՍԿ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2-ՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԱՅԴՊԻՍԻ ՆԱԽԱԳԻԾ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ»)

Ըստ Խոսրով Հարությունյանի` ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Տնտեսագիտական համալսարանի 2-րդ կուրսի առաջին սեմեստրից հետո համալսարանից դուրս է մնացել ու այդպես էլ չի վերականգնվել:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА