ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը հրաժարվել է նստել հասարակ աթոռի վրա Պապի հետ հանդիպմանը

07.02.2018 18:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը հրաժարվել է նստել հասարակ աթոռի վրա Պապի հետ հանդիպմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպման ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել:

«Իսրայելն այն երկիրն է, որ կարող է իրեն թույլ տալ հետաքննություն սկսել երկրի վարչապետի, նախագահի նկատմամբ»

Ըստ թուրքական «Teyit» լրատվական կայքի, երբ կողմերը հանդիպել են Հռոմի պապի գրասենյակում, տեղի աշխատակիցները Թուրքիայի նախագահին առաջարկել են մի աթոռ, որը տարբերվում էր Ֆրանցիսկոս Պապի համար նախատեսված աթոռից:

Էրդողանը հրաժարվելով  իրեն առաջարկած աթոռից, պահանջել է, որ իր համար բերեն այլ աթոռ, որը նույնքան հարմարավետ է, որքան Հռոմի Պապինը: Թուրքական աղբյուրը նշում է, որ հրապարակված լուսանկարը «Facebook»-ի 20 հազար օգտատեր հավանել է, իսկ 5 հազարը՝ կիսվել այդ լուսանկարով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА