ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բանակի հիմքերը թուլացնելու յուրաքանչյուր քայլ որակվում է դավաճանություն».Շուշան Պետրոսյան

08.02.2018 18:39 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ԱՐՑԱԽ
«Բանակի հիմքերը թուլացնելու յուրաքանչյուր քայլ որակվում է դավաճանություն».Շուշան Պետրոսյան

 Արցախյան հերոսամարտը համարվում է հայ ժողովրդի պատմության փայլուն էջերից ու չնայած սույն պատմական փաստին , այսօր որոշ լրատվամիջոցներ փորձում են այն ստվերել իրենց նյութերում, մեջբերումներ անելով ադրբեջանական կայքերից։ Ադրբեջանցիները առիթ բաց չեն թողնում հակահայկական , թյուր տեղեկություններ տարածել ու առնվազն տարօրինակ է, որ սույն փաստը մոռացության է տրված։

«Ոչ մի փոխզիջում չի լինելու, մտածե՛ք հայկական բանակը հզորացնելու մասին»

Այս կասկածելի միտումների, Արցախյան ազատամարտի 30-ամյակի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, ով տարվա մեծ մասն անցկացնում է Արցախում։ Նա օրերս է վերադարձել Թալիշից:Մեր զրուցակցին էլ էր զայրացրել այն փաստը, որ հայկական լրատվամիջոցը մեջբերումներ է անում ադրբեջանական կայքերից,  մասնավորապես Թալիշի վերականգնողական աշխատանքների վերաբերյալ, ուստի  խորհուրդ է տալիս այդ քայլին գնալու փոխարեն, գնալ Թալիշ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին:

- Տիկին Պետրոսյան նոր եք վերադարձել Արցախից, եղել եք նաեւ Թալիշում,  ինչպե՞ս էր այնտեղ իրավիճակը:

- Այս անգամ Թալիշ գնալու պատճառն այլ էր, երբ լրագրողը , հա'յ լրագրողը նյութ է գրում ու մեջբերում է անում ադրբեջանական կայքերից, սա առնվազն մտածելու տեղիք է տալիս ,փոխարենը կարելի է տեղում հետեւել շինարարական աշխատանքների ընթացքին, ծանոթանալ խնդիրներին։ Թալիշը աշխատանքով  եռուն է: Շատ ուրախացա տեսնելով , թե ինչպես  է շրջանի ղեկավարը լծվել գործին: Մնում է թալիշցիները Ալաշանում հավաքեն իրենց իրերն ու վերադառնան իրենց տներն ու վերաբնակեցնեն Թալիշը։ Մանկապարտեզի, դպրոցի հիմքերը գցել են, կեսից ավելին պատրաստ է, հանդիսությունների տունը  կառուցված է, 15 տներ պատրաստ են, պետք է լինեն 50-ը : Տները վերականգնելուց, կառուցելուց բացի ստեղծում են նաեւ  կենցաղային լավ պայմաններ, տաք ու սառը ջուր (նախկինում այդպես չէր), ապահովում են կահույքով։ Մնում է ներսից չխանգարեն։Այդ ե՞րբ  ադրբեջանական մամուլը դարձավ ճշմարտախոսության ակունք:  Ի՞նչ է, այս ամենը նշանակում։

Սա է՞ արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «գնահատականը»:

– Անդրադառնալով Արցախյան ազատամարտի 30-ամյակին` մենք ինչ ձեռքբերումներ ունեցանք շարժման ընթացքում:

– Մեծ երջանկություն է, երբ գիտակցում ես, որ արդեն զավակդ 30 տարեկան է: Սա կայացած տարիք է, խոսքով հեշտ է ասել` 30 տարի... Մարդն այս տարիքում հասցնում է ընտանիք կազմել, ծառ տնկել, տուն կառուցել, մասնագիտություն ձեռք բերել, տոհմը շարունակել: 30 տարի անց հետադարձ հայացք ես գցում, թե ինչ ճանապարհ ես անցել, ում ես կորցրել, ինչ ձեռքբերումներ ունես: Մենք շատ թանկ գնով ձեռք բերեցինք Անկախությունը, Արցախյան հերոսամարտում հաղթեցինք, կորցրեցինք քաջարի հայորդիների, որոնց հիշտակն ամբողջ իմ գիտակից կյանքում ինձ հետ կլինի: Մենք ունենք բանակ, լավ բանակ, որն իմ հպարտությունն է: Բանակի հիմքերը թուլացնելու յուրաքանչյուր քայլ որակվում է դավաճանություն, եւ սա միանշանակ:

«Անկախության ձգտումը միավորում է Լենինգրադի բնակչությանը եւ Արցախի հերոս քաղաքացիներին». Շարմազանով

Մենք ունենք 30 տարեկան զարթոնք, շարժում, ուժ, կամք, հաղթանակ: 1988-ին Ազատ Արցախ գաղափար-հորդառատ գետն իր հետ բերեց նոր հզոր հոսանքներ, ու արդյունքում ունենք ազատ ու անկախ Հայաստան, Արցախյան հերոսամարտի հաղթանակ, ազատ եւ անկախ Արցախ ու անվերջ ձգվող պատերազմ, որը չի ավարտվում, որովհետեւ թուրքը նույն է: Բայց դե մենք էլ նույն ենք ու նույն տեղում, ինչի հետ ոչ մի կերպ չի համակերպվում թուրքը: Արարատն էլ վկա, որ ոչ մի տեղ չենք գաղթել, չենք ձուլվել այլ ազգերի, չենք վերացել, ուրեմն` այն, ինչ ունենք ու ձեռք ենք բերել` թանկ է: Այդուհանդերձ, ծիծաղելի ու արդեն ձանձրալի է, երբ ձեռքբերածիդ վրա դողալը, հայրենիքդ պահպանելու համար կռիվ տալը ներկայացնում են որպես պաթոս: Չգիտեմ էլ, այլ կերպ երկիրը սիրել կլինի՞:

– Մենք գնահատո՞ւմ ենք այն, ինչ ձեռք բերեցինք ազատագրական պայքարի արդյունքում:

– Իհարկե, գնահատողներ կան, եւ փառք Աստծո: Մենք ամեն պահ պետք է պատրաստ լինենք պատերազմի, որովհետեւ հաղթել ենք, ու մեր երկիրը սովորական չի, մենք ոչ միայն մեր հարեւանների, այլեւ աշխարհաքաղաքական խաղերի հորձանուտում փորձում ենք պահպանել մեր տեսակն ու ինքնությունը: Մենք աշխարհի մարտահրավերներին մի՛շտ պետք է պատրաստ լինենք` թե՛ մտքի, թե՛ բազկի ուժով:

– Ձեզ հաճախ են քննադատում, սա Ձեզ թուլացնո՞ւմ է:

– Ինձ որեւէ բան չի կարող թուլացնել, ես այդ ամենին անդրադառնալու ժամանակ էլ չունեմ, շատ եմ զբաղված: Երբ մարդ դուրս է գալիս մարտի, պետք է դուրս գա հավասար ուժերի հետ: Դժվար է, երբ կողքիդ ագահն է, դավաճանը, դեմագոգը, ստախոսը, մարդ` ով երեսիդ ժպտում է, մեջքից հարվածում, ու նման դեպքերում ես մրցունակ չեմ: Սա անգամ չես քննարկի, ընտրության հարց է, թե ինչպես կապրես: Կա մի գաղափար, մի մեծ արժեք, որին ծառայելու համար ամենաուժեղն ես, որովհետեւ հասկանում ես, որ այն, ինչին ծառայում ես, ինչպե՛ս ես ծառայում, դա է ճշմարիտ:

– Կլինի՞ ստեղծագործություն` Արցախյան ազատագրական պայքարի 30-ամյակին նվիրված:

– Վերջին ձայնագրությունը կարող է լինել հենց այդ ստեղծագործությունը: Մի քանի օր առաջ ձայնագրել եմ Արթուր Գրիգորյանի «Արցախ» երգը` Վահան Անդրեասյանի խոսքերով:

– Հնարավո՞ր է մի օր բնակություն հաստատեք Արցախում:

– Իսկ ինչո՞վ բնակություն չեմ հաստատել Արցախում, երազում եմ ունենալ այնքան ազատ ժամանակ, որ Արցախում` մասնավորապես Մարտակերտում, փոքրիկ տուն ու այգի ունենամ, զբաղվեմ հողագործությամբ: Հենց այնտեղ եմ ուզում ապրել, թուրքի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Խոսել շատ չեմ սիրում, իսկ Արցախում մի օր ապրելու մասին երազում եմ, որովհետեւ գիտեմ, թե ինչ կարեւոր է իմ ներկայությունն այնտեղ, ես դա զգացել եմ ապրիլյան պատերազմի օրերին: Այդ օրերին մարտակերտցի մի կնոջից նամակ ստացա, գրել էր. «Տիկին Պետրոսյան, Դուք երեւի երբեք էլ չեք գա Մարտակերտ...»: Գժվեցի, ինչպե՞ս, ինչպե՞ս կարող եմ այնտեղ չլինել հիմա... Նամակ ստանալու հաջորդ օրը Արցախում էի...

«Հանրային մարդիկ առաջնահերթ պետք է ծառայեն` օրինակ դառնալով մյուսներին» (Պրեմիերա)

Նշենք, որ նյութի լուսանկարները տրամադրել է Շուշան Պետրոսյանը, որը երգչուհին արել է հենց Թալիշում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА