ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

08.02.2018 12:58 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 15, խարդախության 5, կաշառակերության 3, ապօրինի ծառահատման 2, յուրացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դրամանենգության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 23-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Օպերատիվ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА