ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօրվանից հանրապետության ճանապարհներին կատարվող խախտումները կֆիքսեն նաև շարժական արագաչափ սարքերը

08.02.2018 14:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այսօրվանից հանրապետության ճանապարհներին կատարվող խախտումները կֆիքսեն նաև շարժական արագաչափ սարքերը

Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 8-ից ճանապարհներին վարորդների կողմից թույլ տված խախտումները կֆիքսեն նաև շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը:

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

Շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը կկիրառվեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես` այն տարածքներում, որտեղ ծանր հետևանքներով ավտովթարների առաջացման ռիսկեր կան:

Դրանց գտնվելու վայրի մասին զգուշացնող որևէ նշան չի լինի, քանի որ փորձը ցույց է տվել, որ օրինախախտ վարորդները արագաչափի մոտ չեն գերազանցում արագությունը, իսկ սարքի տեսադաշտից դուրս գալու պահից հետո շարունակում են վարել թույլատրվածից բարձր արագությամբ` ինչն էլ հաճախ հանգեցնում է անդառնալի հետևանքների:

«Բոլոր վարորդներին կոչ ենք  անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, մասնավորապես` արագության սահմանված ռեժիմը: Ճանապարհային երթևեկության կանոնները պահպանել բոլոր վայրերում անկախ այն հանգամանքից, թե տվյալ վայրի ճանապարհահատվածները վերահսկվում են տեսախցիկներով կամ ճանապարհապարեկային ծառայության ուժերով»,- նշել  է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Շարժական արագաչափեր կիրառելու նպատակը ոչ միայն իրավախախտներ հայտնաբերելն  ու վարչական պատասխանատվության ենթարկելն է, այլև վարորդների զգոնությունը կրկնապատկելը:

2018 թվականի հունվարին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 254 պատահար, զոհվել է 36, մարմնական վնասվածքներ ստացել 363 քաղաքացի: Ճանապարհային ոստիկանությունը այս մտահոգիչ պատկերների պատճառները գտնելու համար կատարել է մի շարք վերլուծություններ: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ ծանր հետևանքներով ՃՏՊ-ների հիմնական պատճառներն են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելն ու արագության գերազանցումը: Հունվարի առաջին օրերից սկսած ճանապարհային ոստիկանության կարգախմբերը գրեթե ամեն օր ուժեղացված ծառայություն են իրականացնում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներ հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА