ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գույքը վերցրեք, տվեք ուրիշի

08.02.2018 14:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գույքը վերցրեք, տվեք ուրիշի

ՀՀ կառառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը Կառավարության փետրվարի 8-ի նիստի ընթացքում հանձնարարեց միջոցներ ձեռնարկել այս կամ այն գերատեսչությանն ամրակցված անշարժ գույքերն ավելի արդյունավետ օգտագործելու ուղղությամբ, իսկ եթե անշարժ գույքը չի օգտագործվում արդյունավետ՝ այն պարզապես ետ վերցնել տվյալ ընկերությունից կամ գերատեսչությունից:

Իմ կյանքի մայրամուտը թույլ տվեք ապրեմ` ընտանիքիս հետ. Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

«Պետական գույքի կառավարման վարչությանը կցվել են մի շարք գույքեր, որոնք չեն օգտագործվում արդյունավետ, իսկ դրանց պահպանման ծախսերն ու սպասարկումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով»,-ասաց վարչապետը:

Վերջինս, ելնելով վերագորյալից՝ հանձնարարեց ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ գույքագրել և  պետական գույքի կառավարման վարչությանը ներկայացնել պետական ոչ առևտրային կազմակերպություններին երբեմն նաև անհատույց օգտագործման իրավունքով տրված անշարժ գույքի այն ցանկը, որը չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ լիարժեք;

Վարչապետը հանձնարարեց միջոցներ ձեռք առնել նմանատիպ անշարժ գույքերը տրամադրելու ներդրումային ծրագրերի իրականացման և աշխատատեղերի ստեղծման համար: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА