ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քերոլայն Քոքսը կարծում է, որ Արմեն Սարգսյանի դիվանագիտական փորձառությունը մեծ ավանդ կբերի Հայաստանին (տեսանյութ)

08.02.2018 15:29 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քերոլայն Քոքսը կարծում է, որ Արմեն Սարգսյանի դիվանագիտական փորձառությունը մեծ ավանդ կբերի Հայաստանին (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը չափազանց ուրախ է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հիանալի հեռանկարով: Աս մասին Քոքսը խոսել է հատուկ տեսաուղերձում:

«Ծառուկյան» դաշինքը հանդիպում կանցկացնի՝ Արմեն Սարգսյանի թեկնածության հարցում որոշում կայացնելու համար. Ի. Տոնոյան

«Երկար տարիներ է, ինչ շատ լավ ճանաչում եմ դոկտոր Սարգսյանին և նրա կնոջը: Երբ նա առողջական լուրջ խնդիրներ ուներ, բազմիցս այցելել եմ նրան Լոնդոնում: Հիասքանչ է տեսնել նրան այսքան կենսախինդ եւ էներգիայով լեցուն: Շատ ուրախ եմ, երբ պատկերացնում եմ, թե նա ինչ կարող է տալ Հայաստանի ժողովրդին՝ իր դիվանագիտական փորձառությամբ և միջազգային կապերով»,- տեսանյութում ասում է Քոքսը:   

Նա հավելում է, որ ֆանտաստիկ է տեսնել մեկին, ով, հաղթահարելով սարսափելի հիվանությունը, այժմ այսքան կենսուրախ է, առողջ և այդչափ մեծ ավանդ կարող է բերել Հայաստանին, Հայաստանի ու Արցախի ժողովրդին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА