ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վենգերը դարձյալ գովել է Հենրիխ Մխիթարյանին

08.02.2018 14:24 ՍՊՈՐՏ
Վենգերը դարձյալ գովել է Հենրիխ Մխիթարյանին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Տոտենհեմի» դեմ խաղից առաջ խոսել է մեկնարկային կազմ ընտրելու մասին. «Տոտենհեմի» դեմ խաղում ես դուրս կբերեմ նույն կազմը, ինչ «Էվերթոնի» հետ խաղում: Հնարավոր է, որ Ուելբեքը շարք վերադառնա: Պետր Չեխի հարցով վստահ չեմ` նա չի մարզվել թիմի հետ:  «Էվերթոնի» դեմ խաղում` Օբամեյանգը և Մխիթարյանը իրենց փորձառու խաղացողների նման պահեցին: Նրանք լավ գիտեն, թե ինչն է կարևոր` որ պետք է կենտրոնանան իրենց ելույթի վրա: Մխիթարյանն ու Օբամեյանգը  բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են: Մխիթարյանը պրոֆեսիոնալ վերաբերմունք է ցուցադրում թե՛ մարզումներին, թե՛ խաղերին եւ դա շատ նորմալ է, դա ինձ չի զարմացնում»-ասել է Վենգերը:

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանն՝ «Արսենալի» մարզմանը (ֆոտոշարք)

Հավելենք, որ «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին՝ 16:30-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА