ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞վ էր պայմանավորված ամերիկացի համանախագահի առանձին այցը Բաքու

08.02.2018 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Ինչո՞վ էր պայմանավորված ամերիկացի համանախագահի առանձին այցը Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագներն այս տարի իրենց առաջին այցն են կատարել տարածաշրջան, նրանք նախ եղել են Բաքվում, իսկ այսօր այցելել են Երեւան, վաղը` փետրվարի 9-ին կլինեն Ստեփանակերտում: Մինչ համանախագահների տարածաշրջանային այցը, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը փետրվարի 3-ին առանձին օրակարգով այցելել է Բաքու:

Բաքուն չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ սկզբունքային մոտեցումը. Նալբանդյանը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին

Ինչո՞վ է պայմանավորված ամերիկացի համանախագահի առանձին այցը  Ադրբեջան:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԸ անդրադառնալով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի Բաքվի այցին, փաստեց, որ այժմ Արեւմուտքում կան լուրջ դժգոհություններ Ալիեւի ներքին քաղաքական գծի կոշտացման, երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների տոտալ ոտնահարման միտումների հետ կապված. «Կարծում եմ` այս ուղղությամբ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ ԵՄ-ում իրականացվում են որոշակի քայլեր։  Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի առանձին օրակարգով Բաքու այցելությայնը կարելի է դիտարկել թերեւս վերը հիշատակված տրամաբանության ներքո։ Ի դեպ, նշեմ, որ հազվադեպ է պատահում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը գործընկերներից անկախ նախապես այցելում է տարածաշրջան՝ առանձին օրակարգով: Չեմ կարծում, որ դա Վաշինգտոնի կողմից մեսիջ է միջազգային հանրությանը կամ առավելեւս Ադրբեջանի ղեկավարությանը՝ այս փուլում ընդգծելու Վաշինգտոնի համար ադրբեջանական կողմի «առաջնահերթությունը» արցախյան բանակցային գործընթացում, երբ Վաշինգտոնում առկա են լուրջ դժգոհություններ Ալիեւի ներքին քաղաքական գծի առնչությամբ»,-նշեց Կ. Վերանյանը եւ ընդգծեց, որ սա բավական ուշագրավ մեսիջ պետք է համարել  Վաշինգտոնի կողմից՝ ուղղված Ալիեւի վարչակարգին առ այն, որ ամերիկյան կողմն Ադրբեջանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության համատարած ոտնահարման ընդհանուր իրադրությունը փորձում է, որպես զսպաշապիկ, կամ մտրակ, պայմանավորել արցախյան բանակցային գործընթացով. «Մյուս կողմից, չի կարելի բացառել նաեւ այն վարկածը, որ այս քայլով ամերիկյան կողմը փորձում է ընդգծել իր անհամաձայնությունը առաջին հերթին Մոսկվայի հետ՝ պայմանավորված մերձավորարեւելյան եւ այլ տարածաշրջանային առանցքային հիմնահարցերում, կամ էլ շեշտադրել Վաշինգտոնի միակարծիք դիրքորոշումը եւ այլ բեւեռների հետ հաշվի չնստելու քաղաքականությունը։ Երկու դեպքում էլ սա խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունում շարունակվում է նկատելի լինել կոնսենսուսի բացակայության իրողությունը միջազգային հարաբերությունների առանցքային հիմնահարցերի համատեքստում։ Սա բնականաբար չի կարող դրական անդրադառնալ այդ թվում` արցախյան հակամարտության բանակցային գործընթացի վրա, որքան էլ որ նշվի, որ արցախյան համատեքստում միջազգային հանրությունը գործում է փոխհամաձայնեցված»,-եզրափակեց Կարեն Վերանյանը։

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կարեն Կարապետյանի հետ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА