ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան պատրաստ է զիջումների գնալ՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար

08.02.2018 16:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան պատրաստ է զիջումների գնալ՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար

ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների համար Թուրքիայի արդարադատության նախարարությունը 7 կետից բաղկացած փաթեթ է ներկայացրել, որում ներառված են այն պայմանները, որոնք պատրաստ են կատարել Թուրքիայի իշխանություններն իրենց քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման համար:
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը հայտնում է, որ այս փաթեթով Թուրքիան  զիջումների կգնա մամուլի և խոսքի ազատության, արդարադատության և բյուրոկրատական համակարգի հետ կապված մի շարք հարցերում:
Բացի այդ՝ Թուրքիան պատրաստակամություն է հայտնում նոր քայլեր ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում՝  հիմնվելով Եվրոպայի խորհրդի կողմից հիմնված GRECO կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի որդեգրած սկզբունքների վրա, ինչպես նաև պարտադիր կդարձնի կենսաչափական անձնագրերը: Թուրքիան նաև հայտարարել է Եվրոպոլի՝ ԵՄ ոստիկանության հետ աշխատելու պատրաստակամության մասին:

Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան կքննարկեն համագործակցության եռակողմ ձևաչափի ստեղծման հարցը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА