ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ շախմատիստները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Աէրոֆլոտ Օփենին

08.02.2018 16:43 ՍՊՈՐՏ
Հայ շախմատիստները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Աէրոֆլոտ Օփենին

Մոսկվայում փետրվարի 19-ից մարտի 2-ը կկայանա Աէրոֆլոտ Օփեն շախմատային փառատոնը, որի ժամանակ կանցկացվի երեք մրցաշար՝ A, B, C:

Պատանի հայ բադմինտոնիստներն անհաջող են հանդես եկել Եվրոպայի առաջնությունում

Գլխավոր մրցաշարին կմասնակցեն Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Արման Միքայելյանը և միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը, այս մասին տեղեկացնում է ՀՇՖ-ի կայքը:

B մրցաշարին կմասնակցեն Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը:

C մրցաշարում այս պահին Հայաստանից գրանցվել է միայն մեկ մասնակից՝ Մարկ Բասենցյանը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА