ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիայում «թվային ոստիկանություն» կստեղծվի

08.02.2018 20:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիայում «թվային ոստիկանություն» կստեղծվի

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը Point-ին տված հարցազրույցում խոսել է «թվային ոստիկանության» ծրագրի ստեղծման մասին, որով ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցները հատուկ պլանշետների և սմարթֆոնների միջոցով կկարողանան ակնթարթորեն մուտք գործել իրավապահ մարմինների տվյալների բազա: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը:

Ֆրանսիայում «Էլեանոր» փոթորկի զոհերի թիվը հասել է 6-ի

Կոլոնի խոսքով՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունն «իսկական հեղափոխություն» է կատարում:

«Մինչև 2020 թվականը մենք պատրաստվում են 60 հազար ժանդարմի և 50 հազար ոստիկանի բաժանել Neo պլանշետներ ու սմարթֆոններ: Այդ սարքավորումների վրա մենք նոր ծրագրեր են տեղադրելու՝ անմիջապես քարտարաններ մուտքով»,- պատմել է Կոլոնը:

Նախարարը նշել է, որ նոր ծրագրերը կկրճատեն անձի մասին տեղեկատվությունների հավաքման ժամանակը: 

«Ոստիկանները կկարողանան անմիջապես ստուգել, թե արդյոք տվյալ անձը իրավախախտների ցուցակում է, թե՝ ոչ: Նախկինում շատ ժամանակ էր ծախսվում հեռախոսային զանգերի և փաստաթղթերի ստուգման միջոցով դա պարզելու համար»,- հավելել է նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА