ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կասեցվել է բրազիլական արտադրության 7 տոննա թռչնամսի ներմուծումը

08.02.2018 21:42 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Կասեցվել է բրազիլական արտադրության 7 տոննա թռչնամսի ներմուծումը

Փետրվարի 8-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ «Սեարա Ալիմենտոս» ընկերության արտադրության 7 տոննա թռչնամիս:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։

Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, որպես բարձր ռիսկայնություն ունեցող բեռ, մինչև ներմուծման թույլտվություն տրամադրելը, կատարվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում արձանագրվել է անվտանգության ցուցանիշի անհամապատասխանություն՝ թռչնամսում  հայտնաբերվել է սալմոնելա: Խմբաքանակի ներմուծումը կասեցվել է. այն ենթակա է  օրենքով սահմանված կարգով ոչնչացման, օգտահանման, կամ էլ՝ հետ արտահանման:

Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. հունվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են մի շարք այլ անհամապատասխանություններ:

Կասեցվել է երեք արտադրամասի գործունեություն, երկուսինը՝ վերականգնվել (ֆոտո)

Մասնավորապես՝  կասեցվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող 1000 կգ կերակրի աղի և 100 կգ թխվածքաբլիթների ներմուծումը՝ սննդամթերքի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով: Օրերս կասեցվել էր նաև Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող՝ 22 տոննա մսոսկրային ալյուրի խմբաքանակը: Բոլոր նշված խմբաքանակները  վերաարտահանվել են: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА