ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տաջիկստանում ՆԳՆ աշխատակիցներից 20-ին հեռացրել են ավելորդ քաշի պատճառով

08.02.2018 23:01 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Տաջիկստանում ՆԳՆ աշխատակիցներից 20-ին հեռացրել են ավելորդ քաշի պատճառով

Տաջիկստանի ՆԳՆ աշխատակիցներից 20-ին 2017-ին հեռացրել են իրենց պաշտոններից ավելորդ քաշի պատճառով: Ինչպես փոխանցում է News.mail.ru-ն, այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Ռամազոն Ռախիմզոդան:

Կանադայի Բրենտֆորդ քաղաքում ջրհեղեղի պատճառով տարհանվում են հազարավոր մարդիկ

Երկրի ներքին գործերի մարմիններում ավելորդ քաշի պատճառով աշխատակիցների հեռացման հրահանգը ուժի մեջ է մնում: Նախարարն ընդգծել է, որ հեռացված պաշտոնյաներին ժամանակ է տրվել իրենց կարգի բերելու համար, որից հետո կկարողանան վերադառնալ իրենց աշխատանքին:

Ինչպես նշվում է, ոստիկաններին բազմիցս նախազգուշացրել են ֆիզիկական պատրաստվածությունն ու կազմվածքը պահպանելու անհրաժեշտության մասին: 2016-ին ՆԳ նախարարի արձակած հրամանի համաձայն ավեlորդ քաշի պատճառով ազատված աշխատակիցները մեկ ամսում պետք է ձերբազատվեին ավելորդ քաշից:

Ոմանք չեն հասցրել նիհարել և զրկվել են աշխատանքից: Գերատեսչությունը մարմնի կառուցվածքի չափանիշներ է նշել, ինչպես օրինակ՝ 170 սմ հասակի պարագայում քաշը պետք է չգերազանցի 75 կգ-ը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА