ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ կառավարությունը կրկին դադարեցնում է աշխատանքը

09.02.2018 11:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ կառավարությունը կրկին դադարեցնում է աշխատանքը

ԱՄՆ կառավարությունը վերջին 3 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ դադարեցնում է աշխատանքը, գրում է The Guardian-ը:

ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան ԼՂ հակամարտության կարգավորման համար. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Աղբյուրի փոխանցմամբ, դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականները կրկին համաձայնության չեն եկել բյուջեի օրինագծի շուրջ: Դրա հետևանքով դաշնային կառավարության ֆինանսավորումը փետրվարի 9-ից անհնար կլինի:

Նշվում է, որ դեմոկրատներն օրինագծի ընդունմանը կողմ քվեարկելու դիմաց հանրապետականներից պահանջում են ԱՄՆ-ից չարտաքսել մանուկ հասակում ծնողների կողմից անօրինական ճանապարհով ԱՄՆ բերված երիտասարդներին:

Սա մեկ ամսում արդեն երկրորդ դեպքն է, երբ Միացյալ Նահանգների կառավարությունը ստիպված է դադարեցնել աշխատանքը: Հունվարին դաշնային գործակալությունները երեք օրով դադարեցրել էին աշխատանքները՝ օրինագծի ընդունման հետաձգման պատճառով, իսկ բյուջեն հաստատվել էր մինչև փետրվարի 8-ը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА