ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է. ԱՄՆ սենատոր Թեդ Լյու

09.02.2018 12:09 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է. ԱՄՆ սենատոր Թեդ Լյու

ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» Կալիֆորնիայի սենատոր Թեդ Լյուն հանդես է եկել հայամետ հայտարարությամբ։ Նա առաջարկել  է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների։

Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Թուրքական «Olay.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի նիստի ժամանակ քննարկվել է սիրիական հարցը։ Թուրքիան խստորեն քննադատվել է Աֆրինում սանձազերծած ռազմագործողությունների պատճառով։

Նիստին ելույթ ունեցած Թեդ Լյուն մասնավորապես ասել է․ «Մենք բոլորս պիտի հասկանանք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել։ Դա պատմական իրողություն է։ Եվ միակ պատճառը, որ այդ օրինագիծը չի հաստատվում, այն է, որ մենք ցանկանում ենք պահպանել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները։

Հիմա իսկական ժամանակն է այդ օրինագիծը հաստատելու և Թուրքիային ասելու․ «Հեյ, տես, եթե դու մեր նկատմամբ նման գործողություններ կատարես, մենք քեզ այնպիսի բաներ կանենք, որ քեզ բոլորովին դուր չի գա»:

Նիստը նախագահող Իլեանա Ռոս-Լեյտինենը և կոնգրեսական Դեյվիդ Չիչիլինեն ևս քննադատել են Աֆրինի գործողությունները՝ բնութագրելով դրանք որպես բռնություն ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի և արաբների նկատմամբ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА