ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սնունդը կարող է ազդել քաղցկեղի տարածման վրա. գիտնականներ

09.02.2018 13:41 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սնունդը կարող է ազդել քաղցկեղի տարածման վրա. գիտնականներ

Ասպարագին ամինաթթվի փոքր պարունակությամբ մթերքները զգալիորեն նվազեցնում են կրծքագեղձի ագրեսիվ քաղցկեղի տարածման հավանականությունը: Այս մասին նշված է Nature ամսագրում հրապարակված ծավալուն հետազոտության մեջ:

Նույնիսկ օրական մեկ շիշ գազավորված ըմպելիքը կարող է անպտղության հանգեցնել

Փորձի համար օգտագործվել է կրծքագեղձի քաղցկեղի մկան մոդելը, որն ընկալունակ չէր հորմոնալ թերապիայի նկատմամբ: Ուռուցքների այս տարատեսակն անվանում են եռակի բացասական քաղցկեղ, քանի որ չարորակ բջիջները չեն սինթեզում էստրոգենի, պրոգեստերոնի ռեցեպտորներ եւ թաղանթային HER2 սպիտակուց: Այս միացությունները համարվում են հակաուռուցքային դեղամիջոցների թիրախները, այս պատճառով բուժման արդյունավետ միջոց է համարվում համակցված թերապիան:

Պարզվել է, որ առաջնային քաղցկեղի բջիջներում սինթետազայի ասպարագին ֆերմենտի ակտիվությունը նպաստում է ուռուցքային բջիջների տարածմանը այլ հյուսվածքներ ու օրգաններ եւ մետաստազների առաջացմանը: Նաեւ պարզվել է, որ ինչպես ֆերմենտի աշխատանքի դեղորայքային ճնշումը, այնպես էլ  ասպարագինի նվազագույն պարունակությամբ հատուկ սննդակարգերը նվազեցնում են երկրորդային օջախների առաջացման հավանականությունը:

Մեծ քանակությամբ ասպարագին են պարունակում կաթնամթերքները, տավարի միսը, թռչնամիսը, ձուն, ձուկը, ծովամթերքը, ծնեբեկը, կարտոֆիլը, լոբազգիները, ընկուզեղենը, սերմերը, սոյան եւ ամբողջական հատիկավորները: Այս ամինաթթվի փոքր քանակություն կա մրգերի եւ բանջարեղենի մեծ մասում: Հետեւաբար, գիտնականների խոսքով, քաղցկեղի տարածման կանխարգելման համար ցանկալի է ավելի շատ միրգ եւ բանջարեղեն ուտել եւ ավելի քիչ՝ ասպարագին պարունակող մթերքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА