ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկնքից մեզ վրա թափվում են անթիվ վիրուսներ. հետազոտություն

09.02.2018 14:19 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Երկնքից մեզ վրա թափվում են անթիվ վիրուսներ. հետազոտություն

Մեզ համար պոտենցիալ վտանգավոր վիրուսներ կան ոչ միայն հողի եւ մեր շուրջը գտնվող օբյեկտների մակերեսների վրա, այլեւ մթնոլորտի ստորին շերտերում, որտեղից նրանք անընդհատ «ընկնում» են գետնի վրա: Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեկ քառակուսի մետր մակերեսի վրա կա 800 մլն վիրուս, որոնք գտնվում են մոլորակային սահմանային շերտի վերեւում:

Ինչպե՞ս են աղիքային մանրէներն ազդում ուղեղի աշխատանքի եւ հիշողության վրա

Գիտնականների կարծիքով՝ վիրուսները մթնոլորտում հայտնվում են ցամաքային օդում փոշու եւ  ծովի շուրջ օդի մեջ առկա աղի մասնիկների հետ խառնվելով: International Society for Microbial Ecology Journal-ում հրապարակված հետզոտության շրջանակներում  գիտնականները իսպանական Սյերա Նեւադա լեռներում տեղադրել են մոլորակային սահմանային շերտի վերեւում աերոզոլների երկու ամբար. հենց այս տարածաշրջանով է անցնում փոշու գլոբալ գոտին:

Պարզվել է, որ ամեն օր ամբարում են հայտնվում միլիոնավոր մանրէներ եւ մոտ մեկ միլիարդ վիրուս: Ընդ որում վերջիններիս տեղումների արագությունը 9-441 անգամ գերազանցել է միկրոօրգանիզմների տեղումների արագությանը:

Ըստ հետազոտողների՝ մթնոլորտը վիրուսների գենետիկական բազմազանության բանկի դեր ունի: Նոր էկոհամակարգերում հայտնվելով՝ վարակիչ գործակալները ազդում են շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին հարմարվելու նրանց կարողության վրա:

Մոլորակային սահմանային շերտ են անվանում մթնոլորտի ստորին հատվածը, որը փոխազդում է ցամաքի եւ ծովի մակերեւույթի հետ: Դրա հաստությունը մոտ 1-3 կմ է, սակայն այն օրվա ընթացքում կարող է փոփոխվել:

Շերտը տարբերվում է նրանով, որ այստեղ մրրկային հոսանքները ավելի շատ են, քան լամինարային հոսանքները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА