ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եգիպտացի զինվորականները հակաահաբեկչական գործողություն են սկսել Սինայում

09.02.2018 15:17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եգիպտացի զինվորականները հակաահաբեկչական գործողություն են սկսել Սինայում

Եգիպտոսի զինվորականները հայտարարել են Սինայի թերակղզու հյուսիսում և կենտրոնական մասում ընդգրկուն հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: Այդ մասին ասված Է բանակի տարածած հայտարարության մեջ: Նշվում Է, որ գործողությունը կիրականացվի նաև Նեղոսի դելտայում և դրանից արևմուտք ընկած անապատային շրջաններում: «Փետրվարի 9-ին սկսվել Է հանցավոր և ահաբեկչական տարրերի համընդհանուր հակազդման պլանի իրագործումը Սինայի հյուսիսում և կենտրոնական մասում, Նեղոսի դելտայի շրջաններում և դելտայից դեպի արևմուտք ընկած անապատային տարածքում»,- ասված Է հայտարարության մեջ: Բանակը բնակչությանը հորդորել Է համագործակցել ուժայինների հետ և հայտնել յուրաքանչյուրի մասին, ով կարող Է մեղսակից լինել ահաբեկչական գործունեությանը և սպառնալ պետության կայունությանն ու անվտանգությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանսիան դատապարտում է Թուրքիայի գործողությունները Սիրիայում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА