ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իմ տեսակետն այն է, որ մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն. Արմեն Սարգսյան

09.02.2018 15:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իմ տեսակետն այն է, որ մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն. Արմեն Սարգսյան

Ավարտվեց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և «Ելք» խմբակցության  հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո Սարգսյանը պատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինքը բրիտանական ընկերությունների «Companies House» ռեգիստրում գրանցված «Eurasia House International» ընկերության փաստաթղթերում  ներկայանում է որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի և այդ ընկերության տնօրեններից մեկն է եղել:

Լավագույն եւ վատագույն մարզպետներն, ըստ 28 077 հարցման մասնակիցների

Սարգսյանը նշեց, որ  Eurasia House International-ը իր հիմնադրած ընկերությունն է, որի դուստր կազմկերպությունը Քեմրիջի համալասարանում ինտիտուտ է, որը հարյուրավոր հայ երիտասարդների կրթություն է տվել Հարվարդում:«2000 թ-ին, երբ որ ես ազատվեցի հրամանով ՀՀ դեսպանի պաշտոնից, որը ես աշխատում էի առանց աշխատավարձի, դրանից հետո ես դիմել եմ քաղաքցիության Բրիտանիայում և ստացել եմ 2002թ-ին: Դրանից հետո քաղաքացիությունից հրժարվել եմ 2001-ին: Հիմա բերում եք օրինակներ ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ, և ինչ-որ տեղեր գրված է որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր` հայ: 2011-ին հրաժարական տալուց հետո «Ֆայնեշըլ Թայմզ»-ին հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ և այդ բլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան և ոչ թե Բրիտանիայի քաղաքացի»,-ասաց նա:

«2010-ին կազմկերպության աշխատանքը կանգնեցվեց տարբեր պատճառներով»,-ասաց նա` հավելելով, որ մայր ընկերությունն էլ դարձավ սառեցված:

«Եթե հիմա այլ ընկերություն էլ նայեք, համաշխարահային Դավոսը, այնտեղ էլ կարող է գտնեք, որ ես Անգլիայի քաղաքացի եմ: Դուք ի՞նչ է, պատկերացնում եք, թե Բրիտանիայում հենց մեկը  հրաժարական է տալիս, ամեն տեղից իր անունը պետք է հանե՞ն»,- նշեց Արմեն Սարգսյանը:

Իսկ թե ինչու ստացավ քաղաքացիություն, նա ասաց՝ որովհետև իր գործունեության համար անհրաժեշտ էր:

Լրագրողների այն հարցին` Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` կան, թե ոչ։ Ես գիտեմ, որ կան անհատներ, որոնք հասարակության կողմից գնահատվում են որպես քաղբանտարկյալներ։ Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների գնահատականը, և իմ տեսակետն այն է, որ մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА