ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանի ուղեղը պետական գործչի ուղեղ չէ. թուրք ազգայնական գործիչ

09.02.2018 15:58 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանի ուղեղը պետական գործչի ուղեղ չէ. թուրք ազգայնական գործիչ

Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի կառավարման մեջ լրջագույն սխալներ է թույլ տալիս և որ «նրա ուղեղը պետական գործչի ուղեղ չէ»: Այս մասին հաղորդում է demokrathaber.org կայքը:

Փերինչեքի կարծիքով`Թուրքիան պետք է անպայման համագործակցի Սիրիայի իշխանությունների հետ:

«Դա մեզ համար անհրաժեշտ է, Սիրիան էլ դրան պատրաստ է», - ասել է նա՝ շեշտելով, որ հակառակ դեպքում նրա վարած քաղաքականությունն անկայության պատճառ կդառնա տարածաշրջանում:

«Նրա արածը չի կարող բացատրվել ո՛չ հայրենասիրությամբ, ո՛չ էլ մեկ այլ բանով. զինվորի արյան հաշվին քաղաքականությամբ չեն զբաղվում», - ասել է ազգայնական գործիչը:

Իրանն ու Թուրքիան մտածում են ազգային կրիպտոարժույթի մասին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА